25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 16, 2017

Ոչ թե ձուկ տալ, այլ սովորեցնել ձուկ բռնել

Լոռիում արդեն մեկ տարի է, ինչ գործում է Համայնքային Զարգացման կենտրոնը: Կենտրոնը համաֆինանսավորմամբ Գուգարաց թեմի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի՝ ստեղծվել է մեկ տարի առաջ, սակայն այդ կարճ ժամանակամիջոցում կարողացել է իր համայնքաշեն նպատակներով և գործունեությամբ դրական փոփոխություն բերել կենտրոնի շահառու ընտանիքների կյանքից ներս: Կենտրոնը առայժմ իր գործունեությունն է ծավալում Վանաձոր և […]

Ինչ թվեր է «կրակում»

«ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, թե նախորդ տարի Հայաստանից 60 հազար մարդ է արտագաղթել: ԱՎԾ-ի կայքը քրքրեցի, դաժե մի քանի օր առաջ ԱՎԾ պետի խորհրդականի մամլո ասուլիսը, բայց այդպես էլ նման թիվ չեմ գտնում: Վերընթերցեցի Արամ Մանուկյանի մեկնաբանությունն այդ թեմայով, որևէ հղում չգտա: Որտեղի՞ց է վերցրել այդ թվերը Արամ Մանուկյանը, մնում է գաղտնիք: […]

Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի վերաբերյալ

Հանրապետության Նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Նախագահին առընթեր «Հայաստանի իրավազորություն» ծրագրի իրագործման ընթացքի և առաջիկա անելիքների վերաբերյալ: Մասնակցել են Ծրագրի խորհրդի անդամները: Խորհրդակցության սկզբում Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է խորհրդի առջև դրված խնդիրներին և գործունեության առաջնահերթություններին: «Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Հայաստանի զարգացման գործում մենք շատ ավելի ակտիվորեն ներգրավենք միջազգային […]

Ներկայացվել է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2017թ. ծրագիրը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում բակերի բարեկարգման ծրագիրը շարունակելու նպատակով իրականացվել են համապատասխան ուսումնասիրություններ և գույքագրվել է բակային տարածքներում առկա գույքերի իրավական կարգավիճակը: Նշվել է, որ արդեն իսկ հաշվառվել են բարեկարգման ենթակա բակային բոլոր տարածքները և կազմված է բակերի բարեկարգման 2017թ. ծրագիրը, որն իրականացնելու համար իրավական […]

Ստամոքսը դեղատուն չէ. սննդաբան /տեսանյութ/

«Առողջը միշտ գեղեցիկ է, իսկ հիվանդը գեղեցիկ լինել չի կարող: Հիվանդ մարդը չի կարող ուրախանալ ու երջանիկ լինել, քանի որ ողջ մտքերը ու էներգիան կենտրոնացնում է ցավի վրա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Սննդի խորհրդատու, բ.գ.դ., պրոֆեսոր  Հասմիկ Եղիազարյանը: Հասմիկ Եղիազարյանը փաստում է, որ միշտ չէ, որ շատ դեղորայք օգտագործելը ճիշտ է.«Մեր ստամոքսը դեղատուն չէ»,-ընդգծում է […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալները աճել են

Այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Տատյանա Վալովայան «Սպուտնիկ-Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախորդ՝ 2016-ը բարդ տարի էր, սակայն այնուամենայնիվ դրա տնտեսական արդյունքներն ավելի հուսադրող էին, քան դրա նախորդ տարվանը; «ԵԱՏՄ-ում 0,2 տոկոսով աճել են արդյունաբերական արտադրանքի ծավալները: Նաեւ կրկնակի կրճատվել են ինֆլյացիոն երեւույթները`հասնելով 6 տոկոսի, ինչը դրական հարթակ է ստեղծում հետագա տնտեսական […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գներն աճում են: Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի նավթի WTI տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.27%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52.51 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մարտի ֆյուչերսները՝ մատակարարմամբ, աճել են 0.32%-ով եւ հասել 55.63 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Ընդդիմությանը կոնսոլիդացնող դաշինք կարող է լինել «Ելքը»

Քաղաքական ուժերի որոշակի անորոշությունը պայմանավորված է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու-չվերադառնալու գործոնով. նման համոզման է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա նշեց` ինքն ավելի շատ հակված է մտածել, որ Ծառուկյանը չի վերադառնալու քաղաքականություն՝ ինչ-ինչ գործոններից ելնելով։ «Իշխանությունը փորձելու է ավելի խայտաբղետ պատկեր ստանալ: Ներկապնակը խորհրդարանում ձևավորվելու է իշխանության կողմից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ ՝ Սեյրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի