Ինչ թվեր է «կրակում»
«ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, թե նախորդ տարի Հայաստանից 60 հազար մարդ է արտագաղթել: ԱՎԾ-ի կայքը քրքրեցի, դաժե մի քանի օր առաջ ԱՎԾ պետի խորհրդականի մամլո ասուլիսը, բայց այդպես էլ նման թիվ չեմ գտնում: Վերընթերցեցի Արամ Մանուկյանի մեկնաբանությունն այդ թեմայով, որևէ հղում չգտա: Որտեղի՞ց է վերցրել այդ թվերը Արամ Մանուկյանը, մնում է գաղտնիք:
Չէի ուզենա մտածել, որ դա նա անում է նախընտրական շրջանի շրջանակներում, որովհետև Արամ Մանուկյանը ընդհանուր առմամբ վատ դեմք չէ, բայց թե ինչ թվեր է «կրակում», արժե հասկանալ:
Արտագաղթը կա մեր երկրում, սակայն ես չեմ կարծում, որ դա տարվա կտրվածքով 60 հազարի է հասնում: Քաղաքական գործիչները պետք է սովորեն պատասխան տալ սեփական արարքների ու հայտարարությունների համար»:
Օգտատեր Մանե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը: