Արտակարգ դեպք Հրազդանում. 24 ամյա խոհարարը մահացել է

Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել Հրազդանում: Հրազդանի գիշերային ակումբներից մեկում հայտնաբերել են Հրազդանի 24-ամյա բնակչին՝ ընկած վիճակում: Երիտասարդը եղել է Ծաղկաձորի հյուրանոցներից մեկի աշխատակից: Շրջանառվող լուրերի համաձայն, երիտասարդ խոհարարին պատահաբար նկատել են գիշերային ակումբի աշխատակիցները եւ շտապ տեղափոխել Հրազդանի բժշկական կենտրոն, բայց վերջինն արդեն մահացած է եղել: