16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2016

«Կեղծիք է» /վիդեո/

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այսօր ՀՀԿ համագումարից առաջ հերքեց մամուլում տարածված  տեղեկությունները, թե ինքն այլեւս ՀՀԿ գործադիր մարմնի կազմում չի լինելու: «Կեղծիք է»,- արձագանքելով լրագրողների վերոնշյալ դիտարկմանը՝ ասաց  արձագանքեց Հրանուշ Հակոբյանը:  

Մենք քաղաքացիների սորտավորում չենք անում. Է. Շարմազանով (վիդեո)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լավատեսական հույսով է եկել ՀՀԿ տասնվեցերորդ համագումարին: Համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ հաշվետու համագումար է սա, համագումարի ընթացքում կլսենք ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը: Ի դեպ, Շարմազանովի խոսքով՝ Նախագահի ելույթը քննարկվել է կուսակցությունում: Նախագահը հանդես կգա շատ լուրջ ասելիքով, կներկայացնի իր հորդորներն ու առաջարկները՝ ուղղված […]

«Մի՛ մտահոգվեք ինձ համար» (վիդեո)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ՀՀԿ համագումարից առաջ  հորդորեց  իր ապագայով չմտահոգվել: Լրագրողները Աշոտյանից հարցրին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ գուցե  այսօր կուսակցության փոխնախագահ չի նշանակվի: «Առավոտ շուտ եկել եք, որ մտահոգվեք իմ քաղաքական ապագայո՞վ: Մի՛ մտահոգվեք ինձ համար»,- ասաց Աշոտյանը:  

Մեկնարկել է ՀՀԿ 16-րդ համագումարը

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում մեկնարկել է ՀՀԿ  16-րդ համագումարը: ՀՀԿ համագումարն սկսվեց ՀՀ օրհներգի հնչեցմամբ, իսկ ՊՆ թիվ 60925 զորամասի ավագ գնդերեց տեր Արիս քահանա Խաչատրյանը տերունական աղոթքը կարդաց։ ՀՀԿ հերթական` 16-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու համար ընտրվել է 1790 պատվիրակ: Այս մասին համագումարի մեկնարկին հայտարարեց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ այդ պահին […]

Սերժ Սարգսյանը Հայկ Բաբուխանյանի «մասով» հստակ որոշում ունի. Փաստ

Նախկին ընդդիմադիր, ներկայում Սերժ Սարգսյանի հավատարիմ զինակից Հայկ Բաբուխանյանը քաղաքական դաշտի լուսանցքում չի հայտնվի: Հայրենի իշխանությունները բարձր են գնահատել նրա ծառայությունները և, ի տարբերություն Արտաշես Գեղամյանի, Վոլոդյա Բադալյանի, Հարություն Ղարագյոզյանի (Կարամելի Հարութ) և այլոց, նրան չեն «զորացրի»: Այս մասին գրել է «Փաստ»-ը: Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը արդեն Հայկ Բաբուխանյանի «մասով» հստակ որոշում ունի` նա ՀՀԿ […]

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Նոյեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու  ԼՂՀ Մարտակերտի շրջանի   Թալիշ գյուղի  արևելյան ուղղությամբ։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան /Մոլդովա/  և  ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից […]

Քիչ անց կմեկնարկի ՀՀԿ համագումարը

Քիչ  անց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական 16-րդ համագումարը: Ինչպես մարզահամերգային համալիրից Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է՝  ՀՀԿ պատվիրակներն աստիճանաբար  ժամանում են: Քիչ անց  կմեկնարկի ՀՀԿ համագումարը:    

«Աշտարակ կաթ»-ի ճակատագիրը որոշվում է. Ժամանակ

«Աշտարակ կաթ»-ում առկա խնդիրները,  կարծես թե,  հանգուցալուծվում են։  «Ժամանակ»-ի տեղեկություններով՝  գործարանը գնել է  Արտակ Սարգսյանը՝ SAS-ի Արտակը, որին, թերթին հասած տեղեկություններով,  գործարանը մեծ պարտքեր է կուտակած եղել։   SAS-ի Արտակը, սակայն,  «Աշտարակ կաթ»-ի 100 տոկոս բաժնետերը չէ։  Գործարանում բաժնեմաս ունի նաև կաթի փոշի ներկրող  գործարարը։ «Առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում «Աշտարակ կաթ»-ում։  Փոխվելու է ոչ միայն […]

Գագիկ Բեգլարյանը նեղացած չէ /վիդեո/

«Հիմա բոլորս միասին կտեսնենք, թե փոփոխություններ կլինեն»- այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ համագումարից առաջ ասաց Տրասպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ինչ վերաբերում է լուրերին, որ ինքը նեղացած է ՀՀԿ-ից՝ պաշտոնանկության համար, ապա Բեգլարյանն ասաց, որ երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, չի նշանակում, որ նրանցից ազատվում են։ Ինքը ՀՀԿ-ից նեղացած չէ, նոր նախարարին էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՀոկտեմբերիԴեկտեմբերի