Փոփոխություններ նախագահականում. Իրատես
Կառավարման համակարգում ղեկավարների փոփոխությունից հետո առաջին տուժողը, որպես կանոն, շարքային աշխատակիցն է լինում։ Նոր ղեկավարը, «թացը չորի հետ վառելու» սկզբունքով, աշխատանքից հեռացնում է նախորդի մարդկանց՝ հաշվի չառնելով փորձ ու հմտություն։ Այս ձեռագիրը խորթ չէ նաև նախագահի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանին, որ ջանադրաբար սկսել է «ազատման օպերացիան»։ Աշխատանքին հրաժեշտ են տվել անգամ երկար տարիներ աշխատակազմի տարբեր ղեկավարների հետ աշխատած անձինք իրենց տեղը զիջելով բարետես երիտասարդենրին: […]