ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում
Հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դասախոսություն է կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի ուսանողների համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականություն․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։ Իր ելույթում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունները, անդրադարձել Արցախի ԱԳՆ գործունեության առանձնահատկություններին։ Խոսելով, մասնավորապես, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման […]