16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2016

Մոսկվայի բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացու սպանված են հայտնաբերել

Նոր Մոսկվայի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է Հայաստանի երկու քաղաքացու դի` հրազենային վնասվածքներով, հայտնում է РИА «Новости»-ն: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Նշվում է, որ սպանվածները 39 եւ 46-ամյա տղամարդիկ են: Life-ի տվյալներով` հանցագործը կրակել է մոտ տարածությունից, նա 7 կրակոց է արձակել: Մահացածները գործարարներ էին: Նշվում է նաեւ, որ տղամարդկանց դիերը հայտնաբերվել են սպանությունից […]

Որոշ ճանապարհահատվածներում խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Կապան – Քաջարան ճանապարհահատվածում խիտ մառախուղ է: Արագածի տարածաշրջանում մառախուղը համեմատաբար թույլ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրենը կալանավորվեց

22-ամյա երիտասարդին սպանելու մեջ մեղադրվող` «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը կալանավորվել է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից: «ՀՀ ՔԿ Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանին հոկտեմբերի 22-ին մեղադրանք է առաջադրվել 22-ամյա Լեւոն Սահակյանին սպանելու […]

Հակառակորդը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

Հոկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 900 կրակոց: Հյուսիսային, հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<ՍՎԴ>> տիպի դիպուկահար հրացաններ (83 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք […]

Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք

Հոկտեմբերի 25-27-ը բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում `բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 24-ին կեսօրից հետո, 25-27-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ: 28-ին առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ […]

Իսկ եթե միմյանց հոշոտեք

«Եղբայրնե՛ր, դուք կոչված եք ազատության. միայն թե ձեր ազատությունը սոսկ մարմնի ցանկությունների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցեք միմյանց. որովհետև ամբողջ օրենքը այս մեկ խոսքի մեջ է ամփոփվում. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»: Իսկ եթե միմյանց խածոտեք և հոշոտեք, զգո՛ւյշ եղեք, գուցե թե միմյանց ոչնչացնեք» (Գաղ. 5։13-15)։

Կմաքրի ձեր խղճմտանքը

«Իսկ Քրիստոս, որ եկավ որպես գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարյալ և անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինված, ո՛չ էլ նոխազների և զվարակների արյունով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արյամբ մտավ սրբարան՝ հավիտենական փրկություն ապահովելով. որովհետև եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար, որչա՜փ ևս առավել […]

Սխալ գիծ է տարվել. արդյունքը` հիասթափություն

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և հաշվի առնելով ներքաղաքական կյանքում ընթացող իրադարձությունները, իշխանությունից, ընդդիմությունից ունեցած հիասթափությունը հարց է առաջանում արդյոք հասարակությունը դեռ հետաքրքրված է մնում քաղաքականությամբ: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է, որ այո, քանի որ ինչքան ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը վատ է, այնքան ժողովուրդը հետաքրքրվում է քաղաքականությամբ: Նրա խոսքով` քաղաքականությամբ չեն հետաքրքրվում այն հասարակություններում, որտեղ մարդիկ մտածում […]

Գուլպաները՝ կոշիկների վրայից․ նորաձեւության վերջին ճիչը /ֆոտո/

Նորաձեւությունը տեղում կանգ չի առնում, այն ամեն օր մի նոր բան է առաջարկում մեզ։ Ահա նորաձեւության վերջին ճիչը՝ Sockboots, այն է՝ գուլպաներ՝ կոշիկների վրայից։ Համացանցում ներկայացվում է, թե ինչպես կարելի է գուլպաների, կոշիկների ու մկրատի օգնությամբ օրիգինալ ու նորաձեւ բան ստանալ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՍեպտեմբերիՆոյեմբերի