20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ելույթ է ունեցել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում

Հոկտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը դասախոսություն է կարդացել Հայաստանի Ամերիկյան Համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ծրագրի ուսանողների համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին քաղաքականություն․ մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։

Իր ելույթում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղությունները, անդրադարձել Արցախի ԱԳՆ գործունեության առանձնահատկություններին։ Խոսելով, մասնավորապես, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին` արտաքին գործերի նախարարը նշել է, որ այն պետք է ուղղված լինի ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված ԼՂՀ և Ադրբեջանի խաղաղ համագոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակմանը։

Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը նաև անդրադարձել է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, տարբեր բնագավառներում համագործակցության հաստատմանը և զարգացմանը։ Այս համատեքստում ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է միջազգային գործընթացներում ԼՂՀ ներգրավվածության մակարդակի բարձրացումը` որպես տարածաշրջանում կայունության գրավականներից մեկը։

Այնուհետև Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ