Յուրի Խաչատուրովը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանգրով Յուրի Խաչատուրովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Խաչատուրովը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: