ԱԱԾ-ն կանխել է 57 կգ մետաղական սնդիկի ապօրինի վաճառքը. ձերբակալվել է 6 անձ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանխվել է շուրջ 57 կիլոգրամ թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի վաճառք: ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, գալով հանցավոր համաձայնության, իրացնելու նպատակով կազմակերպել են մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն եւ պլանավորել են այն վաճառել Երեւան քաղաքում գտնվող նախկին քիմիական […]