Պուտինը ժամանեց Հայաստան
Քիչ առաջ Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրան «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նշենք, որ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան` մասնակցելու հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: