ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան վարչական ձերբակալման և բերման ենթարկելու վերաբերյալ կարգավորումների սահմանադրականության հարցով

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական կարգավորումների՝ ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը: Դիմումում նշված օրենսդրական խնդիրների արդիականությունը մեծապես պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում անձի իրավունքների շարունակական խախտումներով: Այսպես, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ հուլիս ամսվա ընթացքում ծավալվող իրադարձությունների շրջանակներում արձանագրվեցին ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտումներ, դրանք […]