38-ամյա կնոջը խեղդելով սպանելու համար մեղադրանք է առաջադրվել ամուսնուն

38-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսնուն. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 2016թ. սեպտեմբերի 19-ին շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Ակնալիճ-Զարթոնք ավտոճանապարհին հայտնաբերվել է երիտասարդ կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ […]