28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Գլուխը պատով է տալիս. Է. Մարուքյանը փակում է ՔՊ-ի հետ համագործակցության թեման

«Վերջնագիր մեր կողմից որևէ կուսակցության, որևէ մեկի հասցեին չի հնչեցվել, եղել է կոր միավորման ՀՀԿ-ի դեմ»,-այսօր «Ազատության» ուղիղ եթերում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն` անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» հետ ունեցած հրապարակային հայտարարություններին ու Վանաձորի ՏԻՄ-ի ընտրապայքարին:

Նշենք, որ Մարուքյանն առաջարկել էր, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիրները միավորվեն ընդդեմ ՀՀԿ-ի թեկնածուի, որ կարողանան հաղթանակ տոնել,  ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե եթե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը անձամբ պատասխանատվություն է կրում Մարտի 1-ի ոճրագործության համար, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է կեղծված ընտրություններով, չի հանդիսանում լեգիտիմ նախագահ եւ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու նախագիծ ներկայացնի ԱԺ, ապա  Վանաձորում իրենց թեկնածուն ինքնաբացարկ կհայտնի։

Ավելի ուշ էդմոն Մարուքյանն էլ արձագանքել էր, որ պատրաստ է միանալ  Սերժ Սարգսյանին Իմպիչմենտի ենթարկելու Նիկոլ Փաշինյանի նախագծին։ 

Մարուքյանը նշեց իրենք ընդունել են ՔՊ-ի պայմանները, սակայն վերջիններս են մերժել. «Ժամը 6-ն անցել է երեկ, միավորումը տեղի չի ունեցել: Հուսով եմ, որ ընտրություններից հետո համագործակցել կստացվի, կամուրջները լրիվ կարվեն»,-ասաց նա: «Մենք ասել ենք եթե ձեզ համար այդքան կարևոր է այդ թղթերը գրելը, Վանաձորում հակաիշխանական պայքար է գնում հիմա, այդ մթնոլորտը կա, հիմա ի՞նչ է կարևոր թղթեր ներկայացնելը, պայմաններ ներկայացնելը, ասենք Նիկոլ Փաշինյանը մի հատ էլ վերցրեց այդ նախագծից, կամ ես վերցրի, իշխանափոխությո՞ւն է տեղի ունենալու: Ռեալ ՀՀԿ-ին մրցակցությունը թողած թղթերին են դիմում: Մենք թղթի ընդդիմություն չենք, մենք գործի ընդդիմություն ենք, ու այդ գործը ցույց կտանք»,-շեշտեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ Է. Մարուքյանին մեղադրում են, որ չի հայտարարում, թե նախագահ Սերժ Սարգսյանը մեղավոր է «մարտի 1»-ի դեպքերի համար, նա արձագանքեց. «Գլուխը պատով է տալիս, ով ինձ մեղադրում է նման հարցով:

Այստեղ պատվերով համերգ չի, որ այ սենց ասես: Մենք մեր ճանապարհն ունենք, ու սրանից հետո որևէ բանավեճ չի լինելու, չեն միավորվել, խնդիր չկա, ի՞նչ է եղել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ