02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2016

Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին․ 2 զոհ, 3 վիրավոր

Սեպտեմբերի 19-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 29 ՍՕ 653 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արտաքին լուսավորման սյանը և շրջվել. […]

Սպանություն Երեւանում. սպանվել է Կոնդի Հարութը

Երեւանում սեպտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել։ Ժամը 20:30-ի սահմաններում ոստիկանություն հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացի: Քաղաքացին հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Ըստ shamshyan.com-ի մահացածը Երեւանի բնակիչ  Հարություն Գալստյանն է՝ հայտնի Կոնդի Հարութ անվամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Ընդդիմությունը հաղթել է

Սեպտեմբերի 18-ին 300-ից ավելի համայնքների թվում Արարատի մարզի Նոր կյանք գյուղում անցկացված տեղական ինքնակառավարման ընտրություններին, նախնական տվյալներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը` ստանալով 467 քվե: Իսկ նրա մրցակից, գործող գյուղապետ Մայիս Աբրահամյանը ստացել է 400 քվե:

Նախագահը պարգեւատրել է Գագիկ Ծառուկյանին /ֆոտո/

Սերժ Սարգսյանը պարգեւատրել է Գագիկ Ծառուկյանին Պատվո շքանշանով։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Գ. Կ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Ֆիզիկական կուլտուրայի և […]

Անցավ գեներալի որդին

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու , գեներալ Մանվել Գրիգորյանի որդին ` Կարեն Գրիգորյանը: Նրան օգտին քվեարկել է 10587 քաղաքացի: Քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը ստացել է 3651 ձայն, իսկ անճշտությունների գումարային չափը կազմել է 5 քվե: Հիշեցնենք, որ […]

Նախնական տվյալներով «Միայնակ Գայլը» պարտվել է

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետ է ընտրվել նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը: Նշենք, որ Ծաղկահովիտի համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր երեք թեկնածու՝ անկուսակցական, ինքնաառաջադրված Նորաին Հակոբյանը, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու, գործող համայնքապետ Երվանդ Խաչատրյանը և անկուսակցական, ինքնաառաջադրված Արայիկ Խանդոյանը (Միայնակ Գայլ), և ըստ նախնական հաշվարկի` հաղթել է նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը:

Հայաստանում կայացել են ՏԻՄ ընտրություններ

Նախօրեին Հայաստանի 5 մարզերի 317 անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել տեղական 10 կազմակերպություններ` 355 դիտորդներով և Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսիմիջազգային դիտորդները: Ընտրական տեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8-ին եւ փակվել 20։00-ին։ Ինչպես տեղեկացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նախնական տվյալներով՝ ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, նախնական […]

Ավելի քան 200 հաղորդում ՏԻՄ ընտրություններում հնարավոր խախտումների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ ավելի քան 200 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/: Դրանցից 108-ը, որոնք առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ, ուղարկվել են ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՕգոստոսիՀոկտեմբերի