Քոչարյանը կորցրել է. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Ռ. Քոչարյանը կորցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած բաժնեմասը: Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինս հերքեց, որ նման բան կարող է լինել: «Ինչ-որ բան կորցնելու համար պետք է այն ունենալ: Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերությունում բաժնեմաս չի ունեցել»,-պատասխանեց Սողոմոնյանը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: