14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքերը շարունակում են կրակել երեխաների ու կանանց վրա սահմանին․ The Times

Բրիտանական The Times հանդեսի տվյալներով՝ թուրք սահմանապահները շարունակում են կրակել սիրիացի կանանց եւ երեխաների վրա, ովքեր փորձում են հատել թուրք-սիրիական սահմանը, որպեսզի փախչեն Սիրիայում տիրող պատերազմից։

Հանդեսի տվյալներով՝ արդեն 8 սիրիացի սպանված կա, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։

«Նրանք սպանում են անզեն մարդկանց։ Այնտեղ մի փոքրիկ աղջիկ կար՝ հրազենային վնասվածքով, եւ մենք չէինք կարողանում օգնել, մինչեւ մութը չընկավ։ Տարեց տղամարդ եւ կին են կորել, երեւի՝ նրանց էլ են սպանել»,- պատմել է Հալեպից փաստաբան Աբդմունեմ Կաշկաշը, ում հաջողվել է անցնել սահմանն ու փախչել։

The Times-ը նշում է, որ իրավիճակը սրված է դեկտեմբերից։

Եւ չնայած Թուրքիայի իշխանությունները հերքում են այս փաստը, ավելի վաղ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էլ էր ահազանգել այդ մասին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ