16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2016

Շատ զգացված եմ, որ ինձ այսպիսի հնարավորություն է ընձեռվել. Ջորջ Քլունի

Հայտնի փաստաբան, իրավապաշտպան Ամալ Քլունին ամուսնու՝ դերասան Ջորջ Քլունիի հետ Հայաստան չի ժամանել՝ մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալին: Ամալ Քլունին  քանի որ զբաղված է իր պաշտպանյալներից մեկի դատական գործով:  Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ջորջ Քլունին: Հիշեցնենք՝ հենց Ջորջ Քլունիին  է վերապահված «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխության առաջին մրցանակակրի անունը հայտարարելու պատիվը: Անդրադառնալով այս ամենին՝  Քլունին […]

Ջորջ Քլունին այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն /ֆոտո/

Ավրորա մարդասիրական մրցանակի հանձման արարողության առիթով Հայաստան ժամանած հոլիվության աստղ Ջորջ Քլունին վայրէջք կատարելուց անմիջապես հետո հյուրընկալվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: 100 Lives-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների հետ միասին Քլունին շրջել է կենտրոնով, լսեց պատանիների երաժշտական կատարումները եւ իհարկե, ուսանողների հետ մի քանի սելֆի արել:                             Tumo Center for Creative […]

Ցանկացած հանցագործության դատապարտում ենթադրում է փոխհատուցում. Սերժ Սարգսյան

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ առաջին ֆորումն առիթ դարձավ, որ աշխարհը խոսի մարդածին ամենամեծ չարիքի, ցեղասպանության մասին: Այս մասին, այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ երկրորդ ֆորումի ընթացքում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահն ընդգծեց՝ հայ ժողովուրդը վերաիմաստավորեց՝ պայքար մղելով մեր ժողովրդի իրավունքի եւ պատմական արդարության հաստատման համար: «Մենք դա խորհրդանշեցինք ոչ թե սգով, այլ աշխարհին ուղղված […]

Որոշեցի, որ ինձ հետևող տեսախցիկների միջոցով պետք է ներկայացնեմ այդ մարդկանց պատմությունները. Ջորջ Քլունի

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Երևան ժամանած ամերիկացի դերասան Ջորջ Քլունին ասաց՝ ցեղասպանությունների դեմ պետք է ակտիվ պայքար մղել այն բոլոր հարթակներում, որտեղ հնարավոր է: «Փառքը շատ հետաքրքիր տարրեր է պարունակում իր մեջ։ Այդ տեսախցիկները, որոնք ինձ հետապնդում են, որոշակի առումով խեղդող են, բայց երբ ես սկսեցի կարդալ The New York Times-ում մի […]

Լավրովը գերվել է Արարատի գեղեցկությամբ

Արարատ լեռան երևանյան տեսարանը գերել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրա մասին վկայող գրառում է կատարել և լուսանկար տեղադրել Facebook-ում: Այդ լուսանկարում Լավրովն իր հեռախոսով լուսանկարում է Արարատը: «Արարատն այսօր զարմացրեց իր գեղեցկությամբ: Ս. Լավրովը չդիմացավ և լուսանկարեց»,-գրել է Զախարովան:

Օդի ջերմաստիճանն կբարձրանա 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում` ապրիլի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-ի և 27-ի երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ ապրիլի 23-24-ը, 26-ին սպասվում է առանց […]

ՀԱԿ-ում միասնականություն չկա. Հրապարակ

«Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավորների պահվածքից ակնհայտ դարձավ, որ թիմային միասնականություն այստեղ չկա։ ՀԱԿ քվոտայով, ինչպես հայտնի է, Գագիկ Ջհանգիրյանն է ներկայացված հանձնաժողովում, սակայն նիստին մասնակցել է նաև Արամ Մանուկյանը ու կոշտ քննադատություններ հնչեցրել իշխանությունների հասցեին՝ իրենց հայտնի 5 առաջարկը մերժելու և «4+4+4» ֆորմատը վիժեցնելու համար։ Նրա ելույթից հետո, […]

Խլել են.Ժամանակ

Ռոբերտ Քոչարյանը կորցրել  է Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատում Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում իր ունեցած բաժնեմասը: Կոմբինատի սեփականատերը, հիշեցնենք, գերմանական «Քրոնիմեդ» ընկերությունն է: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն հերքել է , որ նման բան կարող է լինել՝ ասելով..«Ինչ որ բան կորցելու համար պետք է այն ունենալ: Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերությունում բաժնեմաս չի ունեցել»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2016
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄարտիՄայիսի