14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Որոշեցի, որ ինձ հետևող տեսախցիկների միջոցով պետք է ներկայացնեմ այդ մարդկանց պատմությունները. Ջորջ Քլունի

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Երևան ժամանած ամերիկացի դերասան Ջորջ Քլունին ասաց՝ ցեղասպանությունների դեմ պետք է ակտիվ պայքար մղել այն բոլոր հարթակներում, որտեղ հնարավոր է:

«Փառքը շատ հետաքրքիր տարրեր է պարունակում իր մեջ։ Այդ տեսախցիկները, որոնք ինձ հետապնդում են, որոշակի առումով խեղդող են, բայց երբ ես սկսեցի կարդալ The New York Times-ում մի հոդված, այնպիսի տպավորություն էր, որ ցեղասպանությունից փրկվածների թվում շատ մարդիկ կան, ովքեր օգնության ոչ մի հնարավորություն չունեն։ Ու ես որոշեցի, որ ինձ հետևող տեսախցիկների միջոցով պետք է ներկայացնեմ այդ մարդկանց պատմությունները»,- ասաց Ջորջ Քլունին։

Դերասանն ընդգծեց՝ այժմ պետությունները դժվարությամբ են կիրառում  «ցեղասպանություն»  եզրույթը:

«Երբ ես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վկայություն էի տալիս «ցեղասպանություն» բառի հետ կապված, հասկացա, որ բարդ է ժամանակակից աշխարհի համար։ Իրենք կարծես հակված են «զանգվածային սպանդ» արտահայտությունն օգտագործել։ Նույնը Հայոց ցեղասպանության հետ կապված է։ Գիտեմ, որ երկար ու դժվարին պայքար է եղել, որ կոչես եղածն այն անունով, ինչն իրականում կա։ Դա տեղի է ունենում, բայց երկար ժամանակ է պահանջում։ Կարևորն այն է, որ չես կարող հերքել այն, ինչ կատարվել է, չես կարող մերժել, երբ մեկը մարդկային ցեղ է վերացնում, մշակույթ է վերացնում։ Սա ցեղասպանություն է։ Այլ տարբերակ չկա։ Գերմանիայից հետո աշխարհն ասում էր՝ չպետք է կատարվի, «այլևս երբեք», բայց մենք տեսանք Կամբոջա, Բոսնյա, Ռուանդա․․․ Նորից կատարվում է, ամենևին էլ այլևս երբեք չէ ․․․։ Ու անընդհատ արդարացնում ենք մեզ, որ այ, եթե իմանայինք՝ մի բան կանեինք, բայց մենք գիտենք դրա մասին, մենք դա տեսնում ենք»,- ասաց Քլունին։

Աշխարհահռչակ դերասանն ընդգծեց՝ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, ողջ աշխարհին պիտի հուզի: Այս տառապալից ուղին միայն հայերինը չէ, այն համամարդկային է:

«Պիտի հիշենք, հետ նայենք, չմոռնանաք, որ սա Հայաստանի պատմության մի մասն է, բայց աշխարհի պատմության մի մասն էլ է, սա աշխարհ է, սա մի երկրի, մի ազգի ցավը չէ, երկրորդ կողմն այն է, որ պետք է առաջ նայենք, մարդկանց հերոսությունը տեսնենք, ռիսկի ենթարկվողներին գտնենք, ովքեր ուրիշի կյանքն են ուզում լավը դարձնել»,- շեշտեց Քլունին։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ