Անհապաղ դադարեցնել կրակը․ Պուտինի կոչը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նա կոչ է արել կողմերին դադարեցնել կրակը։ «Նախագահ Պուտինը կոչ է անում կողմերին անմիջապես դադարեցնել կրակն ու զսպվածություն ցուցաբերել»,- ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։