ԲՀԿ-ի փողերը գողացե՞լ են. Հայկական Ժամանակ

«Քաղաքական կուլիսներում տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցաթյան պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը և փախել Հայաստանից։ Աժ-ում նրա օգնականը նույնպես հաստատում Է, որ պատգամավորը Հայաստանում չէ։ Իսկ այդ գումարը նախատեսված է եղել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար, Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը։ […]