ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցելում են Երևան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է, որ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 09.04 կժամանեն Երևան։ Նրանց կընդունի Հանրապետության Նախագահը։ Հանդիպում կկայանա ԱԳ նախարարի հետ»,- գրել է Բալայանը։