11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԺ քննարկմանն է ներկայացվել Զ. Փոստանջյանի նախագիծը ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ և 50-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության իրավունքով Ազգային ժողովի քննարկման ենք ներկայացրել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որին ստորագրությամբ միացել է նաև ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ Ազգային ժողովում նշված օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող, հանդես է գալու ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Ժառանգություն» խմբակցությունը Ազգային ժողովում շրջանառության մեջ դրել է մի քանի անգամ` սկսած 2007 թվականից:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ