06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 24, 2015

Մայրաքաղաքում ծնվել է 421 երեխա

Նոյեմբերի 13-ից 19-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39675 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 421 երեխա՝ 221 տղա, 200 աղջիկ: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» ՀՀ oրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին», «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում […]

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի եւ 43-րդ լիագումար նիստերի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի, 8-րդ լիագումար նիստերի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ին առընթեր փորձագիտախորհրդատվական եւ տեղեկատվական-վերլուծական, իրավական կենտրոնների նիստերի աշխատանքներին մասնակցելու նպատակով նոյեմբերի 25-27-ը աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ […]

Աղքատություն և էյնշտեյնիզմ

Ազգային ժողովի արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր վրդովմունքը հայտեց ԱՎԾ նախագահ Ստեփան Մնացականյանի կողմից ներկայացված 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության եռամյա ծրագրում տեղ գտած ցուցանիշների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ԱՎԾ-ի կողմից հրապարակված «Սոցիալական պատկերը և աղքատությունը 2014-ի տնային տնտեսությունների կենսապայմանների հետազոտության հիման վրա» զեկույցի համաձայն՝ աղքատության տոկոսը 2014 թվականի համար կազմել է 30%` 2013-ի […]

Պաշտպանության նախարարը Բեռլինում երկկողմ հանդիպումներ է ունեցել

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը: Այցի հիմնական նպատակն էր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյոսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Գերմանիայի կողմից ղեկավարվող Հյուսիսային […]

«Պոլիտիկա նիխտ»

«Գյուղամիջում հավաքվում են մի քանի հոգով, իրանց համար քննարկում են: Բայց գյուղում այդքան էլ հետաքրքրված չեն՝ ո՛չ հանրաքվեով, ո՛չ էլ ընդհանրապես քաղաքականությամբ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուրի գյուղապետ ղեկավար Յուրիկ Բաղդասարյանը: Գյուղապետը շեշտեց, որ քարոզարշավի շրջանակներում ոչ մի քաղաքական ուժ գյուղում չի եղել. «Ավելի լավ, ամեն մարդ թող ինքը իր համար մտածի ու քվեարկի: Ես կասեմ՝«այո»: Դա […]

Էյֆելյան աշտարակի տապալումը․ ԻՊ-ը սպառնում է /վիդեո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր, հերթական սպառնալիքներով լի  տեսանյութն է հրապարակել, որում ցուցադրվում է, թե ինչպես է տապալվում Էյֆելյան աշտարակը։ Ինչպես գրում է Daily Mail-ը, Էյֆելյան աշտարակի տապալման տեսարանը վերցված է  2009 թվականին նկարահանված  «GI Joe. հայտնվում է Կոբրան» ֆիլմից: Այստեղ աշտարակը տապալվում է հրթիռի հարվածից: Իսլամիստները տեսանյութում սպառնացել են նոր հարձակումներով։

Գյուղմթերքի վաճառքը` նաև վիրտուալ տիրույթում

Տեղեկատվական տեխնոլոգիաները ներմուծվում են նաև գյուղատնտեսական ապրանքների սպառման ոլորտ։ Օրերս գործարկված armagro.am կայքն այսուհետև կօգնի Շիրակի մարզի գյուղացիներին իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Նախաձեռնության հեղինակը «Կոմպասս» հասարակական կազմակերպությունն է։ «Գյուղից դեպի գլոբալ շուկա» խորագրով ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի գյուղերում զբաղվածությանը և գյուղատնտեսական գործունեության քանակական և […]

Հանրաքվեից հետո պաշտոնանկ կանի. Իրատես de facto

«Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է հանրաքվեից հետո թարմացնելու հայոց բազմաչարչար կառավարությունը՝ նոր դեմքերով: Ընդ որում, կարծես պայմանավորված էր, որ գործադիրում ներկայացված կլինի նաեւ ՀՅԴ-ն: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ՀՅԴ-ն հայտարարեց, որ կողմ չի քվեարկելու բյուջեին, ինչն էլ նշանակում է՝ ՀՅԴ-ն առաջին հերթին դեմ է Հովիկ Աբրահամյանին: Ի դեպ, ոմանք համոզված են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի