Արթուր Աբրահամը պաշտպանեց աշխարհի չեմպիոնի գոտին /ֆոտո/

Գերմանիայի Հանովեր քաղաքի ”TUI Arena”-ում կայացավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն 35-ամյա Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից 33-ամյա բրիտանացի Մարտին Մարեյի տիտղոսային մենամարտը: 12 ռաունդ տևած մարտում Արթուր Աբրահամը միավորների առավելությամբ (115:112, 112:115,116:111) հաղթեց մրցակցին` տոնելով իր պրոֆեսիոնալ կարիերայի 44-րդ հաղթանակը: Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի […]