12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 10, 2015

«Քյասիբցել են սաղ»

Henaran.am-ը ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքվեց` արդյո՞ք վերջինիս դիմել են լրագրողներ վճարովի հարցազրույց անելու նպատակով: Հիշեցնենք, Ալեքսանյանը նախորդ նիստին հայտարարել էր, որ այսուհետ «փողով է հարցազրույց տալու` միայն այն լրագրողներին, ովքեր պատրաստ են վճարել 500 դոլար»: Ալեքսանյանն ասաց` առաջարկություններ եղել են, բայց «հլը որ հարզազրույց չի տվել…  քյասիբցել են սաղ»:

ԱԺ-ում հարգեցին Տուլայի վթարի զոհերի հիշատակը

ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Տուլայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհվածների հիշատակը: Հիշեցնենք, նոյեմբերի 3-ին Ժամը 17:00-ի դրությամբ` Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Իլինկա գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժածներից մեկն էլ մի քանի օր անց մահացել է հիվանդանոցում:

Գալուստ Սահակյանը շնորհավորել է ՏԻՄ-երի ներկայացուցիչներին

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: Այս օրը պետական տոնացույցում ընդգրկելը նշանակում է տեղական ինքնակառավարման տեղի ու դերի կարեւորում երկրի տնտեսական եւ հասարակական-քաղաքական կյանքում: Այն նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ որպես պետական ու հասարակական կարեւոր ինստիտուտի գործունեության գնահատումն է: ՏԻՄ համակարգը մեր անկախ պետականության […]

Գաղտնի համաձայնություն Մոսկվայի և Բաքվի միջև

Ռուսական 26 հրթիռներից 4-ը, որոնք Կասպից ծովից հրթիռակոծեցին Սիրիան, անցել են Ադրբեջանի օդային տարածքով, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Վերջինս նշել է, որ վերոնշյալը փաստ է, ինչն իրեն հայտնի է դարձել «վստահելի աղբյուրներից», որ սա խոսում է Մոսկվայի Բաքվում ունեցած լուրջ ազդեցության մասին: Նկատենք, պաշտոնական Մոսկվան […]

Թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ. սկանդալային հայտարարություն /վիդեո/

CNN հեռուստաընկերության հայտնի «Parts Unknown» հաղորդմանը հյուրընկալվել է թուրք դերասանուհի Սեռռա Յըլմազը։ Հաղորդմանը նա անսպասելի ու սկանդալային հայտարարություն է արել՝ ասելով՝  «Այո, թուրք եմ, բայց դա իմ մեղքը չէ»: Դերասանուհու այս խոսքերը բուռն արձագանք են թուրք օգտատերերի կողմից։ Նրանք հայհոյանքների տարափ են թափել երգչուհու հասցեին։

«Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ գոյություն չունի

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը Facabook-ի պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է. ««Չորրորդ ինքնիշխանության» կողմից օրեր առաջ հրապարակվել է «Գարեգին Բ-ի անունով «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ է գրանցվել» հոդվածը: Այսու պաշտոնապես հայտնում ենք, որ այն իր բովանդակությամբ «Չորրորդ ինքնիշխանության» ոճին հատուկ հերթական հերյուրանքն է: Հայաստանի Հանրապետության Կառավարության պետ. ռեգիստրում Ամենայն Հայոց Հայրապետի անունով գրանցված «Հայ […]

Ո՞ւմ անունն է տվել հոգեվարքի մեջ Սողոմոն Քոչարյանը. Իրավունք

«Վերջին մեկ ժամվա  ընթացքում երեխես կարծես զգում էր, որ մահանում է: Հոգեվարքի մեջ՝ ջոկատի տղաների անուններն էր տալիս, գոռում էր, ասում էր՝ զինվորական շորեր առեք իմ համար, գալիս եմ, ախպերներ»,-անդրադառնալով հիվանդանոցում մահացած ազատամարտիկ, նախկին ցմահ դատապարտյալ  Սողոմոն Քոչարյանի մահվանը, ասաց նրա մայրը՝ Զինա Քոչարյանը: Տիկին Զինան պատմեց նաև, որ որդին վերջին օրերին մտքերով անընդհատ հանգուցյալ […]

Ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մարտունիում, Գավառում, Վայքում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենում` ձնախառն անձրև: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և […]

Մոսկվան հիշեցնում է Սերժ Սարգսյանին. Ժամանակ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան անսպասելի այցը, ինչպես դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո՝ երբ որոշակի տեղեկատվություն է առկա այցի բավանդակության մասին, ըստ էության շատ նման է այսբերգի: Այսինքն՝ դրա անտեսանելի մասը շատ ավելին է, քան այն, ինչ երևում է, ինչ հայտնվել է՝ ջրի երեսին, այսինքն՝ հրապարակի վրա: Ծածկոցի տակ տեղի ունեցող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի