«Մինչև դիակները գյուղ չէին բերել, թվում էր՝ վատ երազում ենք»

Տուլայում ավտոբուսի վթարից զոհված 8 ուղևորների մարմիններն տեղափոխել են Հայաստան: Զոհերից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան գյուղից են: Նույն գյուղի 34-ամյա Հրաչ Բադալյանի ընտանիքում երկրորդ փոքրիկին են սպասում: Գյուղապետը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Մենք ցնցված ենք: Մինչև դիակները գյուղ չէին բերել, թվում էր՝ վատ երազում ենք: Այսօր վերջին հույսն էլ մարեց»: […]