Հարգանքի տուրք ավիաաղետի զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգ ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Պուլկովո օդանավակայանում հարգանքի տուրք է մատուցել Սինայի թերակղզում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին: Տարոն Մարգարյանը և պաշտոնական պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել օդանավակայանի կենտրոնական մուտքի հարակից տարածքում ինքնաբուխ ձևավորված սգո անկյունում՝ հարգելով զոհերի հիշատակը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն