Հայաստանը բարձր է գնահատում անդամակցությունը ՀԱՊԿ-ին.
« Դուք գիտեք, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը և Հայաստանը ստանձնել է նախագահությունը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում ՀԱՊԿ-ին անդամությունը և Հայաստանի նախագահության ընթացքում արվելու է ամեն ինչ, որ այն սպասարկի պետական շահերը: