16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Պոնչո ցուլը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ամերիկյան Ալաբամա նահանգում պահվող 7-ամյա Պոնչո ցուլը ճանաչվել է աշխարհում ամենաերկար եղջյուրներ ունեցող կենդանին: Եղջյուրների երկարությունը կազմել է 3 մետր 23 սանտիմետր: Ռեկորդը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Պոնչոն ապրում է Գուդվաթեր փոքրիկ քաղաքում: Նրա տիրոջ խոսքերով, ցուլը չափազանց խաղաղասեր է, ոչ մեկին միտումնավոր վնաս չի հասցրել: Սիրում է ուտել խնձոր, գազար և զեֆիր: […]

Էլի մի հոգու շա՞հ եք պաշտպանում: Վարչապետի ելույթից հետո ներդրում ենք արել ու կանգնել փաստի առաջ /տեսանյութ/

Հունիսի 20-ին կառավարության շենքի դիմաց էին եկել մոտ 20 կազմակերպության ներկայացուցիչներ և իրենց բողոքն էին արտահայտում մետաղյա թափոնների վերամշակման և արտահանման սահմանափակման դեմ: Նրանք նշում էին, որ լսել են վարչապետի հորդորին, ներդրում արել և կանգնել փաստի առաջ և կոչ էին անում ՊԵԿ-ին չխախտել վարչարարության հիմունքների մասին օրենքը: Մանրամասն՝ տեսանյութում:    

Իշխանության բերված դասալիքների ռեժիմը հետևողականորեն գլխատում է մեր բանակը. ազատամարտիկ /տեսանյութ/

«Իշխանության բերված դասալիքների ռեժիմը հետևողականորեն գլխատում է մեր բանակը՝ ձերբազատվելով փորձառու հրամանատարներից, պառակտում է թիկունքը՝ ամեն հնարավոր միջոցներով փաստացիորեն նպաստելով թշնամու հաղթանակին… Օր առաջ սրանց հրաժարականը կենսական առաջնահերթություն է մեր ազգի համար…»: Livenews-ի զրուցակիցը լեգենդար հետախույզ, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանն է: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի