01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

Հերթական վեճը հիջաբի պատճառով. /Տեսանյութ/

Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ անչափահաս աղջկան պետությունը դատի է տալու նրա ներկայացրած կեղծ մեղադրանքի համար: Աշակերտի պնդմամբ՝ տնօրենը հարվածել է իրեն իսլամական ծածկոց կրելու համար: Տնօրենը պնդել է, որ աշակերտը հանի իր հիջաբը դպրոցի ներսում՝ համաձայն ֆրանսիական օրենքի: Նա հրաժարական տվեց այն բանից հետո, երբ սոցցանցերում տարածվեցին մահվան սպառնալիքներ։ Նշենք, որ ֆրանսիական դպրոցներին սպառնացող […]

Պակիստանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են Չինաստանի 5 քաղաքացիներ. /Տեսանյութ/

Մահապարտը պայթուցիկներով լիցքավորված մեքենայով խոյահարել է չինացի ինժեներների շարասյունը Խայբեր Պախտունխվայում՝ բելուջ ապստամբների կողմից ռազմածովային բազայի վրա հարձակումից ժամեր անց: Չինաստանի հինգ քաղաքացի և պակիստանցի վարորդը զոհվել են այն բանից հետո, երբ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկով լիցքավորված մեքենայով մխրճվել է նրանց ավտոշարասյան մեջ՝ Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Խայբեր Փախտունխվա նահանգի Բեշամ քաղաքի մոտ: Միջադեպը տեղի է ունեցել […]

Ռուսաստանը ահաբեկչության մեջ մեղադրում է Արևմուտքին և Կիևին. /Տեսանյութ/

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ուղղակիորեն մեղադրում են Ուկրաինային և Արևմուտքին մոսկովյան համերգասրահում տեղի ունեցած մահացու հարձակմանը մասնակցելու մեջ, այն բանից հետո, երբ դրա պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը: ԻՊ-ը հրապարակել է վայրագության տեսանյութը, սակայն Վլադիմիր Պուտինը և նրա մերձավոր դաշնակիցները պնդում են, որ ջիհադիստներին օգնել են արևմտյան և ուկրաինական հետախուզությունները: Ուկրաինան մերժել է Ռուսաստանի […]

Հնդկաստանի ոստիկանությունը Նյու Դելիում ձերբակալել է ընդդիմադիր ցուցարարներին. /Տեսանյութ/

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմության տասնյակ ցուցարարների, ովքեր փորձում էին երթով շարժվել դեպի վարչապետ Նարենդրա Մոդիի նստավայր: Ձերբակալությունները եղի են ունեցել երեքշաբթի օրը: Ընդդիմադիրները պահանջում էին ազատ արձակել ականավոր ընդդիմադիր առաջնորդին այն բանից հետո, երբ նա կալանավորվել էր անցյալ շաբաթ կոռուպցիայի մեղադրանքով: Ցուցարարները հավաքվել էին Հնդկաստանի խորհրդարանի շենքի մոտ՝ սկսելու իրենց երթը։ Ոստիկանները, ոմանք քաղաքացիական […]

Վիրտուալ հաղորդավարուհիները սկսել են փոխարինել մարդկանց. /Տեսանյութ/

Հարավային Կորեայի Ջեջու կղզու նահանգային կառավարության ամենշաբաթյա լուրերի թողարկումը յութուբյան հարթակում վարում է J-na կոչվող վիրտուալ հաղորդավարուհին: Ըստ նահանգային իշխանությունների՝ վիրտուալ հաղորդավարուհուն աշխատանքի վերցնելը շատ ավելի էժան տարբերակ է, քանի որ J-na-ի ծախսը կազմում է ընդամենը 600,000 վոն (450 դոլար) ամսական: Արհեստական բանականության կատարելագործումը հնարավորություն է տվել խնայել գումարները և որպես այլընտրանք օգտագործել J-na-ին: Մանրամասները՝ […]

Գազայի բնակիչները խեղդվել են ծովում մարդասիրական օգնություն ստանալու ժամանակ. /Տեսանյութ/

Գազայի ՀԱՄԱՍ-ի ղեկավարած կառավարական լրատվամիջոցների գրասենյակը հայտնում է, որ 18 պաղեստինցի է զոհվել Գազայի հյուսիսում օդից նետված անհրաժեշտ օգնությունը հավաքելիս: Տասներկու հոգին խեղդվել են, երբ ծով են մտել պարենային փաթեթները վերցնելու համար: Հայտարարությամբ կոչ է արվում «անհապաղ դադարեցնել» օդային ճանապարհերով ուղարկվող օգնությունը՝ դրանք անվանելով «սխալ, անտեղի և անօգուտ»: Տեսանյութում երևում է, թե ինչպես են պաղեստինցիները […]

Ճապոնիայում ծնելիության կտրուկ նվազումը բերել է առևտրային ընկերությունների վերակազմակերպման. /Տեսանյութ/

Երեխաների համար տակդիրներ արտադրող ճապոնական ընկերությունը հայտարարել է, որ կդադարեցնի նորածինների համար տակդիրների արտադրությունը երկրում և փոխարենը կկենտրոնանա մեծահասակների շուկայի վրա: Oji Holdings-ը վերջին ընկերությունն է, որը նման փոփոխություն է կատարել արագ ծերացող Ճապոնիայում, որտեղ ծնելիության մակարդակը ռեկորդային ցածր է: Ավելի քան մեկ տասնամյակ երկրում մեծահասակների տակդիրների վաճառքը գերազանցել է նորածինների տակդիրների վաճառքը: Ճապոնիայում 2023 […]

Բալթիմորի կամուրջը փլուզվել է, վեցը զոհվել են նավի բախումից հետո. /Տեսանյութ/

Վեց մարդ անհետ կորել է և ենթադրաբար զոհվել այն բանից հետո, երբ բեռնատար նավը հարվածել է ԱՄՆ Բալթիմոր քաղաքի հայտնի Ֆրենսիս Սքոթ Քի կամրջին: Առափնյա պահպանությունը հայտարարել է, որ դադարեցրել է որոնողական աշխատանքները և սկսել է վերակառուցումը: Ավելի քան 2,6 կմ երկարություն ունեցող կամրջով մի քանի մեքենաներ անցնում էին, երբ նավի բախվելուց հետո այն փլուզվեց: […]

Nissan-ը կթողարկի 30 նոր մեքենաներ. /Տեսանյութ/

Ճապոնական ավտոարտադրող հայտնի ընկերությունը իր զարգացման ռազմավարության մեջ նպատակ է սահմանել մինչև 2027 թվականի մարտը արտադրել 16 էլեկտրական և 14 բենզինային շարժիչով մեքենաներ: Միևնույն ժամանակ Nissan Motor-ում ակնկալում են, որ մինչև 2030-ը ներքին այրման շարժիչներով և էլեկտրական մեքենաները մոտավորապես նույն արժեքը կունենան։ Հիշեցնենք, որ 2023 թվականին կոնցեռնն ամբողջ աշխարհում վաճառել է 3.37 միլիոն միավոր ավտոմեքենա։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի