«Մեր երկրին լուրջ չեն վերաբերվում, բովանդակային առումով որևէ դիվանագիտական հաջողություն չունենք, հակառակը՝ ունենք ձախողումներ»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Նախկին պատգամավորի հետ զրուցել ենք ներքաղաքական իրավիճակի, ՀՀԿ-ի ակտիվացման, իշխանափոխությունից հետո տեղի ունեցող բողոքի ցույցերի, Արխախյան հիմնախնդրի և այլ թեմաների շուրջ։ Մանրամասն՝ տեսանյութում Yerevan.Today
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Զագրեբում (Խորվաթիայի Հանրապետություն) ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին, որտեղ հանդես է եկել ելույթով: ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ: Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր […]
Tert.am-ը գրում է․ «Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է Սպարապետ Գարեգին Նժդեհի անցած հերոսական ուղին՝ նշելով, որ Մայիսյան հերոսամարտում Նժդեհն ու այն ժամանակ Խորհրդային միության ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը կռվել են կողք կողքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս նոյեմբերի 19-ին Փաշինյանն ասել է՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր չէ արդյոք Նժդեհի անձի վերաբերյալ հայերի […]
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ այսօր աշխատանքից ազատված Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներ Կամո Քոչունցը և Վաչագան Ներսիսյանը պրոֆեսիոնալներ և բարձր պատասխանատվություն ունեցող մարդիկ են։ «Չեմ կարծում, որ աշխատանքում թերացումը լինի, ու դա լինի ազատման պատճառը, դա բացառում եմ։ Նրանք փայլուն տիրապետում են մեր զինված ուժերին։ Մեր իշխանություններն այնքան անտրամաբանական գործողություններ […]