16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲԵՌՆՎԱԾ ՏԵՍԱԴԱՐԱՆ

300 զոհ տեսած ժամկետային զինվորը պատմում է՝ Շուշիի մարտերը ամենադաժանն էին. Ադրբեջանցիները հայերեն խոսելով ծուղակի մեջ են գցել զինվորներին. «Փաստինֆո»

Նարեկ Թումանյանը զորակոչվելուց 2.5 ամիս անց արդեն Հադրութում էր. Թշնամին անցել էր հարձակման ու 18-20 տարեկան տղաները պաշտպանում էին առաջնագիծը։ Չնայած սպասում էին, որ դեմ դիմաց կկռվեն թշնամու դեմ, բայց հետո հասկացան, որ անպաշտպան են՝ թշնամին երկնքից է հարձակվում։ 30 օր Հադրութում կռիվ տալուց հետո նահանջի հրաման ստացան։ Քայլեցին մինչև Մարտունու շրջան, ապա տեղափոխվեցին Ասկերան։ […]

«Ամեն ինչ պարզ էր հոկտեմբերի սկզբին». ինչու չի կանգնեցվել պատերազմը

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետք է դասեր քաղել 90-ականների սխալներից և կարճ ժամկետներում լուծել տեղահանվածների խնդիրները: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար պատերազմի հետևանքները պարզ են եղել արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Այս մասին նա ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: […]

Երեխաս էն օրը գնացելա գառը բերի, թուրքերը էնտեղից դուրս են դառել , որ գան, երեխուս բռնեն. Շուռնուխցու պատմությունը

5-րդ ալիքը կիրակնօրյա թողարկման ժամանակ ներկայացրել է շուռնուխցի Գրիգոր Դարբինյանի մենախոսությունը:  «Շուռնուխեցի տղա եմ.  էստեղ մեծացել եմ  էստեղ ապրում եմ, տունս շինած ակուրատնի, սաք-սաք գոմը սարքած, տունը սարքած, ոչխարը պահում ենք, անասունը պահում ենք: Հիմա, որ տենց հարամվել ա, ես էլ խի՞ ապրեմ։ Ասում  ենք՝  զենք տվեք գոնե, որ քոլի տակից թուրքը դուրս գա , […]

Լարված իրավիճակ՝ Ծիծեռնակաբերդի ճանապարհին. քաղաքացիներին արգելել են բարձրանալ ու հարգանքի տուրք մատուցել

Ապրիլի 24-ի առավոտյան լարված իրավիճակ է եղել Ծիծառնակաբերդի ճանապարհին: Քաղաքացիները փորձել են բարձրանալ Ծիծեռնակաբերդի բարձունք, բայց առավոտյան ժամը 8-ից քաղաքացիների համար մուտքերը եղել են փակ՝ չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է եղել՝ պաշտոնական արարողակարգը սկսվելու է ժամը 9-ից: Քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների միջև հրմշտոց է եղել: «Այսօր այդ օրը չէ, որ սահմանափակումներ […]

Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչ մասին լսում եմ․ Արմեն Սարգսյան

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյան և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։ Նախագահ […]

Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Հարության ճրագալույցի պատարագ (տեսանյութ)

Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Հարության ճրագալույցի պատարագ։   Նշենք, որ Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի