22 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Երեւանը միանում է աշխարհի տասնյոթ երկրներում բողոքի ակցիաներին ընտանիքներից երեխաների օտարման հանցավոր համակարգի դեմ

2019 թ.-ի սեպտեմբերի 7-ին աշխարհի տասնյոթ երկրներում տեղի են ունենալու բողոքի ակցիաներ ընտանիքներից երեխաների օտարման համաշխարհային հանցավոր համակարգի դեմ (հատկապես նորվեգական Բարնեվառն ծառայության), որի հիմքերն այսօր փորձում են ներդնել նաև Հայաստանում։ Հայաստանը՝ ի դեմս «Ազատագրում» շարժման պաշտոնապես միացել է ընտանիքներից երեխաների օտարման համաշխարհային համակարգի դեմ պայքարի միջազգային ակցիաներին և ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության միջազգային շարժմանը։ […]

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը մասամբ հրապարակվել էր օրեր առաջ: Որոշումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Փաշինյանին աջակցող ակտիվիստը ԱՄՆ–ում մեղադրվում է մանկապղծության մեջ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում բնակվող իրավապաշտպան, հետաքննող լրագրող, Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնի անդամ Արա Մանուկյանը (Ara K. Manoogian) մեղադրվում է մանկապղծության մեջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Րաֆֆի Շիշոյեանը: Արա Մանուկյանին 2019 թվականի օգոստոսի 6-ին մեղադրանք է առաջադրվել սեռական հանցագործության, մասնավորապես, մանկապղծության համար: Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ մեղադրանքը վերաբերում է մինչև 14 տարեկան անչափահասների հետ անառակաբարո […]

Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր կալանավայրից տեափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ ընդհանուր հետազոտման։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել են Քրեակատարողական ծառայությունից: Մինչև կալանավորումը ևս Խաչատրյանը հետազոտություն էր անցել բժշկական կենտրոնում։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ […]

«Լուսավոր Հայաստանը» հետ է պահանջում մանդատը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հարգում է պարոն Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը և ակնկալում է նրանից նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում։ ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան […]

Եղանակը կցրտի

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 11-ին առանձին շրջաններում, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝  3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 6-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, […]

Ալեն Սիմոնյանը բացահայտում է իշխանության սցենարը Ամուլսարի հարցում

ՔՊ գրասենյակում կայացած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում  Ալեն Սիմոնյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը քննարկվել է Ամուլսարի հարցը, լսվել են կարծիքները, ներկայացվել է առկա իրավիճակը:  Հարցին, թե քննարկվել է հարցը, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որ դեմ են Ամուլսարի շահագործմանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հանրության մեջ էլ կան մազմաթիվ մարդիկ որ դեմ […]

Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ լքում է խորհրդարանական իր խմբակցությունը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի ՊԵՏՍ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց միանգամայն նոր իրավիճակ պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործած ավտորիտար իշխանությանը փոխարինելու եկավ ժողովրդի աննախադեպ բարձր […]

Տնտեսությունը գահավիժում է

Ահա այսպիսին է հայաստանյան տնտեսության ներկայիս իրական պատկերը, գրում է «Իրավունքը»: 2018թ. առաջին կիսամյակին, համաձայն ՀՀ պաշտոնական վիճակագրության, Հայաստանն ունեցել է 38 670.4 մլն (մոտ 38,7 միլիարդ) դրամ օտարերկրյա ուղղակի ներդրումներ: 2019թ. առաջին կիսամյակին՝ 7 788.8 մլն (մոտ 7,8 միլիարդ): Անկումը 30 881.6 միլիոն դրամ է (մոտ 5 անգամ): Սրանից հետո այլեւս որեւէ այլ ցուցանիշ պետք չէ համոզվելու համար, որ հայաստանյան տնտեսության […]

Երեկ երեկոյան ՔԿՀ-ներում լարված է եղել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին            ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ «Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ»,- ասել է նա:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի