21 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

Կառավարության փակ նիստում քննարկվել է թե ինչպես է ՀՀ-ն կարողանալու ապահովել սիրիահայերի անվտանգությունը

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող ՀՀ քաղաքացիներին որևէ վտանգ չի սպառնում, նրանք որևէ ռազմական գործողության մեջ չեն ներգրավվելու, այս մասին հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Ինչ վերաբերում է Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին, ապա ըստ Ա.Գրիգորյանի՝ այդ հարցը քննարկել են կառավարության փակ նիստում, հանձնարարական է եղել ուսումասիրել, թե ինչպես է ՀՀ-ն կարողանալու ապահովել սիրիահայերի անվտանգությունը և […]

Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի hայտարարությունը համալրվել է բազմաթիվ աջակիցներով

Ի պաշտպանություն ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի  հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի և Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների և մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով։ Նրանց թվում են` Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վարդգես ԲԱՂՐՅԱՆԸ, Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության նախագահ Հայկ ԲԱԲՈւԽԱՆՅԱՆԸ «Ռեֆորմիստներ» կուսակցութան նախագահ Վահան ԲԱԲԱՅԱՆԸ ՀՀ […]

Վարչապետի հնչեցրած բռնության հրապարակային կոչերը իրավապահների կողմից անուշադրության է մատնվել /տեսանյութ/

«Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի շահերի պաշտպանը Զարուհի Փոստանջյանն այսօր հրավիրված մամուլիս ասուլիսին անդրադարձել է «Հայելիի» վրա հարձակման առնչությամբ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործին: https://www.youtube.com/watch?v=gxFe3YHQHqE https://www.youtube.com/watch?v=urncV1W7lXw Մանրամասները՝ տեսանյութերում:

Բաց նամակ ՀՀ ՍԴ անդամներին

Բաց նամակ ՀՀ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Արաիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին ՀՀ Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ,  Դիպվածի տիրականությունն այսօր լրջագույն քննության առաջ է կանգնեցրել ձեզ` ձեր ապրած կյանքի, թերևս, կարևորագույն որոշումներից մեկն ընդունելու համար: Իրավիճակից փախուստը` վախկոտություն է, սխալ, ուղղորդված որոշումը` թիկունքից հարված պետականությանը: Որպես ՀՀ քաղաքացի, հավատացե´ք, իմ միակ հորդորը, […]

Թուրքիայի ներխուժման ընթացքում ՀՀ-ն կշարունակի առաքելությունը Սիրիայում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում անդրադարձավ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է ներխուժման այդ գործողությունը եւ մտահոգված է իրավիճակով, որովհետեւ այդ գործողությունն էլ ավելի կխորացնի Սիրիայում մարդասիրական ճգնաժամը:  «Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու եւ Թուրքիայի սահմանի երկայնքով Սիրիայի քաղաքացիների, այդ թվում […]

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է․ «Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու […]

«Վերելակային մեղրամիսը» վերջացել է: Պատերազմի վտանգը սրվում է, պաշտպանական ծախսերը՝ նվազեցվում

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է․ «2015 թ․ սկզբից սկսած, երբ արդեն զգացվում էր մոտալուտ պատերազմի շունչը, երբ հակառակորդը պարբերաբար դիվերսիաներ էր ձեռնարկում, երբ նախորդ տարվա նոյեմբերին արդեն խոցվել էր մեր մարտական ուղաթիռը, և երբ հակառակորդի ամբողջ մամուլը հեղեղված էր հայության հասցեին սպառնալիքներով, մենք պարբերաբար քննարկում էինք ունենում ՊՆ այն ժամանակվա ղեկավարության հետ, […]

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքմենստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ: Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ և ընդլայնված կազմերով նիստերին և հանդես կգա ելույթով։ […]

Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից

Քրդագետ, ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում է. «Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողանից… Էրդողանի աջակցությունը վայելող Ջայիշ ալ-Մուհամմեդի, կամ Մուհամմեդի բանակ խմբավորման հիմնական առաքելությունն է ներխուժել ռմբակոծված բնակավայրեր և իրականացնել էթնիկ սպանդ՝ ավերելով նաև կրոնական փոքրամասնության սրբատեղիները… Գիշերվա դաժանությունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի