20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բաց նամակ ՀՀ ՍԴ անդամներին

Բաց նամակ ՀՀ ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանին, Արևիկ Պետրոսյանին, Արաիկ Թունյանին, Հրանտ Նազարյանին, Աշոտ Խաչատրյանին

ՀՀ Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ, 

Դիպվածի տիրականությունն այսօր լրջագույն քննության առաջ է կանգնեցրել ձեզ` ձեր ապրած կյանքի, թերևս, կարևորագույն որոշումներից մեկն ընդունելու համար: Իրավիճակից փախուստը` վախկոտություն է, սխալ, ուղղորդված որոշումը` թիկունքից հարված պետականությանը: Որպես ՀՀ քաղաքացի, հավատացե´ք, իմ միակ հորդորը, եթե կուզեք` խնդրանքը ձեզ, մեկն է` Ազգային ժողովի կողմից ձեզ պարտադրված` «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը քննարկելուց և քվեարկելուց առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալիզմով, խղճի մտոք և, որ ամենակարևորն է` պետության շահի հստակ գիտակցումով: Որևէ սխալ, պարտադրված որոշում բացում է ուղիղ ճանապարհ դեպի բռնատիրություն, մեկ անձի բացարձակ իշխանություն, ինչին առայժմ իշխանության ճյուղերից դիմակայում է միայն Սահմանադրական դատարանը` ձեզանով: Իր քաղաքական ակնկալիքները չբավարարող դատավորներին անվանարկելով վնգստացողներ, գործող վարչապետը նշանառության տակ է վերցրել ձեզ` Բարձրագույն դատարանի վեց անդամներիդ: Ասեմ, թե ինչու չեմ դիմում Սահմանադրական դատարանի մյուս երեք դատավորներին.

Նրանք, տեղյակ լինելով`

Ն. Փաշինյանի հայտնի հրահանգ-հրովարտակին՝ իսկ կա՞ Հայաստանում որևէ դատավոր, որ չի կատարի իր խոսքը,

Վարչապետի քրեածին հրամանին՝ ոստիկանների ներգրավմամբ շրջափակել բոլոր դատարանները` դատավորներին թույլ չտալով մտնել իրենց աշխատասենյակ, նունիսկ` պատուհանից,

մարտի 1-ի գործով դատավորի աննախադեպ լկտի պահվածքին՝ զրկելով պաշտպանական կողմին վերջին խոսքի իրավունքից,

ԱԱԾ-ՀՔԾ հայտնի գաղտնազերծված զրույցի բովանդակությանը՝ գործող վարչապետի ուղղորդումով Ռ.Քոչարյանին կալանավորելու մասին,

ԲԴԽ-ի նողկալի պահվածքին՝ դատարանների անկախությունը ապահովելու փոխարեն քաղաքական իշխանության ձեռքին որպես մահակ՝ «անհնազանդ» դատավորներին պատժելու գործելաոճին և…

Կարելի է, թերևս, շարունակել թվարկումները, բայց եթե այս երեք իրավաբան-դատավորներն այսքանից հետո չեն գիտակցել, որ Սահմանադրական դատարանի վրա Ազգային ժողովի որոշում-գրոհով Ն. Փաշինյանը ամբողջ իշխանությունը իր ձեռքում մեկտեղելու քաղաքական ծրագիր է իրականացնում, ուրեմն անիմաստ է նոր փաստարկումներով ինչ որ բան փորձել նրանց բացատրել. ասված է` ժամանակին է վերապահված վերջին խոսքի և գնահատականի իրավունքը:

Հ.Գ. Իդեպ, գնահատելի է ձեր արժանապատիվ կեցվածքը` գործող վարչապետի կողմից ձեզ բացահայտ կաշառելու նվաստացուցիչ առաջարկին և կարծում եմ, որ այս խայտառակ ձեռագիրը նույն արհամարհանքին կարժանանա նաև միջազգային կառույցներում, որտեղ առաջիկայում պետք է քննվի Սահմանադրական դատարանի դիմում-նամակը:

Բարին ընդ ձեզ:

Ռուբեն Հակոբյան 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ