18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հայաստանը՝ շատ մեծ սպառնալիքի տակ է․ թուրք-ադրբեջանական ռազմական ակտիվ պատրաստություն է գնում /տեսանյութ/

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը լուրջ վտանգներ է տեսնում Հայաստանի համար Թուրքիա-Ադրբեջանական համատեղ սպառազինման եւ աշխարհաքաղաքական դասավորությունների ֆոնին։ Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների սառեցման ֆոնին մի քանի անգամ սերտացել  են ռուս-ադրբեջանական շփումները, սրան գումարած թուրքական ակտիվությունը։ Թուրքական հատուկ ծառայությունների կողմից հատուկ պատրաստություն անցած գրոհայինները ուղարկվում են Ադրբեջան։ Ռազմական փորձագետը ահազանգում է՝ Հայաստանը շատ մեծ սպառնալիքի տակ է։ […]

Աննա Հակոբյանը ձանձրացե՞լ է՝ փոխում է հետաքրքրությունը

Նախօրեին վարչապետի տիկինը հրապարակային հրաժարվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժօգնությամբ զբաղվող հիմնադրամի ղեկավարությունից։ Այսօր արդեն հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Աննա Հակոբյանը խորացնում էիր միլիտարիստական՝ կամուֆլյաժով, զենք-զրահով կերպարը, որը խաղաղության քարոզով հանդես եկող տիկնոջ կերպարը անընկալելի դարձրեց հասարակական շրջանակներում։ Վարչապետի տիկինը, հետ չմնալով ամուսնուց՝ ծայրահեղ տարբեր դաշտերում է տեղավորում սեփական կերպարը՝ մեկ փամփուշտներից զարդեր ձուլելով եւ […]

«Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո հոսպիտալացված աղջիկը․ Փաստինֆո

17-ամյա աղջիկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է, որ նրա մոտ տեսողական խնդիրներ են առաջացել Գարդասիլի պատվաստում ստանալուց հետո, ընդ որում՝ աղջիկը չի էլ իմացել, որ իրեն պոլիկլինիկա են հրավիրել հենց այդ պատվաստումն ստանալու համար։ «Ինձ զանգահարեցին ասեցին, որ պետք է հերթական պատվաստումը ստանամ, ես էլ գնացի ու ստացա։ Պատվաստումից մի քանի րոպե անց արդեն ինձ […]

Հակաէլիտա, որ հայհոյանքի, ատելության, անձնական կեղտոտ տեղեկությունների հրապարակումների քարոզիչ է․ 168 Ժամ

Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի։ Մտքերի, գաղափարների, ծրագրերի փոխարեն՝ քաղաքական դիսկուրսում տիրապետում են հայհոյանքն ու ատելությունը, անձնական կեղտոտ տեղեկությունների հրապարակումը։ Այս գործընթացը ոչ միայն խրախուսվում է իշխանության կողմից, այլև իշխանությունը դրա ուղղակի մասնակիցն է ու համար առաջին հրահրողը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու ստատուսագրությամբ։ Էլիտաների խնդիրը, որը […]

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:  

Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը պատրաստ է

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթներ են նախատեսված սեպտեմբերի 23-ին և 25-ին: «Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա – Երևան չվերթը՝ «Դոմոդեդովո« օդանավակայանից: Նույն ընկերությունը նույն օդանավակայանից ևս մեկ՝ Մոսկվա–Երևան չարտերային չվերթ կիրականացնի սեպտեմբերի 25-ին: «Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից […]

Ո՞վ եւ ինչպե՞ս տապալեց Մարտի 1-ի քննությունը․ սկանդալային բացահայտում․ Ժողովուրդ

Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների առիթով հարուցված քրեական գործը թնջուկ է դարձել: Թվում էր, թե լայն հանրության աչքի առջեւ տեղի ունեցած իրադարձությունները վաղուց պետք է բացահայտված լինեին, 10 զոհերի սպանողները՝ վաղուց բանտարկված, բայց դեռ գործը քննվում է ու քննվում՝ բազում հարցականներ առաջացնելով: Եվ ի՞նչ իրավիճակ ունենք այսօր: Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով մի […]

Նոր թանկացումներ․ Ժողովուրդ

Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն եւ արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս): «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, սակայն կարտահանվի: Այսօր կարտոֆիլ […]

39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով պայթել է ականի վրա

Գեղարքունիքի մարզում, սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։25-ի սահմաններում «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արգիշտի Կ-ն է, որը նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, ԶԻԼ մակնիշի՝ առանց […]

Իշխանության «դուխը» չի հերիքում, որպեսզի Ամուլսարը բացի, բայց ցանկությունը կա. փորձագետ /տեսանյութ/

Ամուլսարի վերաբացման քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը: Ինչն է խանգարում կառավարությանը գործի դնել որոշումը: Մանրամասները՝ տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի