18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Հակառակ բոլոր դժվարությունների, մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ: Շնորհավորանքում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս եւ շնորհավորում Անկախության տոնի բերկրալի առիթով։ Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ կյանքի կոչեց անկախ պետականությունը վերահաստատելու իր […]

Կորոնավիրուսի վերջին վիճակագրությունը Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 936 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ գրանցված նման […]

Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թևակոխում․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ, ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում՝ Հայաստանի Անկախության տոնի առիթով։ «Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ […]

Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին. Դավիթ Տոնոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե բանակցությունները՝ որպես այդպիսին գոյություն չունեն, ասաց, որ եթե Ադրբեջանի նախագահը չի բանակցում, ուրեմն իր համար գոյություն չունեն: Իսկ հայկական կողմին մեղադրելու մասով էլ նախարարն ասաց. «Բա ինք իրեն հո չի՞ մեղադրելու: Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»: Հարցին՝ […]

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ Հարգելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Շուրջ երեք տասնամյակ մենք կառուցում ենք մեր անկախ պետությունը, որ համայն հայության իղձն է եղել և դարձել Հայաստանի ժողովրդի միասնական կամքի արտահայտությունը:   Այդ կամքն անցած տարիների ընթացքում անասելի փորձությունների ենթարկվեց և ավելի ամրացավ՝ […]

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ լրացավ անկախության հռչակման 29-ամյակը։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:  «Անկախության մասին ինչպե՞ս կարելի է հարց տալ։ Դա նույն է ոնց որ ասես` ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին։ Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս […]

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ին՝ առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-22-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ին, 23-24-ը սպասվում է առանց տեղումների […]

Կրակոցներ «Դվին» հյուրանոցի դիմաց

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրի զննությամբ քննիչը հայտնաբերել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ […]

Կորոնավիրուսի վերջին վիճակագրությունը

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 154-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 928 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 19-ի դրությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի