11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ լրացավ անկախության հռչակման 29-ամյակը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:

 «Անկախության մասին ինչպե՞ս կարելի է հարց տալ։ Դա նույն է ոնց որ ասես` ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին։ Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է անկախությունը.
Կեցցե’ Հայաստանի անկախ Հանրապետությունը, Տոնդ շնորհավո՛ր Հայաստան, Տոնդ շնորհավո՛ր Հայ Ժողովուրդ…»,-այսպես է ընկալել անկախությունը սպարապետ Վազգեն Սարգսյանը։ 
 
 «Անկախությունը ինքնանպատակ բան չէ. գենոֆոնդը պահպանելու և դրսևորելու միջոց է։ Մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ»,-ասել է անկախության պայքարի մարտիկ Աշոտ Նավասարդյանը։ 
 
«Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»,- Արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի խոսքերն են։ 
 
«Ամեն հայ պիտի զգա,որ առանց իրեն հայրենիքը կփլվի, Արցախյան պատերազմում զոհված Բեկորի՝ Աշոտ Ղուլյանի խոսքերն են։ 
 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ