05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոսկվայից Երևան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը պատրաստ է

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Մոսկվա-Երևան նոր չարտերային չվերթներ են նախատեսված սեպտեմբերի 23-ին և 25-ին:

«Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին «Nord Star» ընկերությունը կիրականացնի Մոսկվա – Երևան չվերթը՝ «Դոմոդեդովո« օդանավակայանից:

Նույն ընկերությունը նույն օդանավակայանից ևս մեկ՝ Մոսկվա–Երևան չարտերային չվերթ կիրականացնի սեպտեմբերի 25-ին:

«Տոմսերի վաճառքը՝ «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից (աշխ․ ժամերը՝ 10։00-ից մինչև 21։00-ն), կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պող․ 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փ․-ի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերի ամրագրումը հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)։

Աշխ. ժամեր՝ 10:00-19:00:

Տոմսի արժեքը՝ 14 հազ․700 ռուբլի է: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով դիմել նշված ավիաընկերություններին»,-ասվում է հայտարարության մեջ։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ