17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ. Ընդհանուր թիվը դարձավ 5

Ժամը 08:46-ի սահմաններում պաշտպանական բանակի առաջնագծում խոցվել է հակառակորդի ևս երկու ինքնաթիռ: Այս մասին գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Իր հերթին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Եվս երկու ինքնաթիռ զգետնվեց 10 րոպե առաջ։ Համառ մարտերը շարունակվում են»: Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ ժամը 08:25 ի սահմաններում Արցախի հարավում խոցվել է ադրբեջանական […]

Թուրքիան Մինսկի խմբից պետք է դուրս վռնդվի. Եվրոպայի Հայերի Համագումար

Եվրոպայի Հայերի Համագումարը հանդես է եկել կոչով ուղղված սփյուռքի մեր հայրենակիցներին: Կոչում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, Հայկական քաջարի ու աննկուն բանակը անկոտրում կամքով պաշտպանում է մեր հայրենիքի սահմանները եւ մահվան գիրկը նետում թուրք–ադրբեջանական զավթիչներին եւ նրանց հավաքագրած օտարերկրյա վարձկաններին: Հայկական երկու պետությունների ռազմաքաղաքական ղեկավարությունը ամենայն պատասխանատվությամբ գերազանցորեն կատարում է իր ուսերին դրված ահռելի պարտականությունները: Հայրենի […]

Ստեփանակերտում զոհ ունենք․ ՄԻՊ

Երեկոյան Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի այլ հատվածների ուղղությամբ, որի հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ և բնակչություն։ Նախնական տվյալներով՝ առնվազն 4 վիրավոր, մեկ զոհ կա, բայց այս մասով վաղը ավելի մանրամասն տեղեկություններ կհայտնենք։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները համապատասխան աշխատանքներ […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախում մարդասիրական հրադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Արցախում մարդասիրական հրադադար են առաջարկում՝ զոհված զինծառայողների մարմինները ԵԱՀԿ–ի և Կարմիր Խաչի համակարգմամբ դուրս բերելու համար: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ)  հայտարարության մեջ: Համանախագահները կրկնում են իրենց կոչը՝ ուղղված հակամարտության կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ առանց նախապայմանների առարկայական բանակցությունների: […]

Ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը

Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում»,-նշել է նա:  

Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր

Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։  

5 օրում Փաշինյանը 3-րդ անգամ է նախաձեռնում Պուտինի հետ հեռախոսազրույց

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3-րդ հեռախոսազրույցը վերջին 8 օրում։ Քննարկվել  է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կողմերը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների առնչությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել […]

Արցախում ռուս եւ հայ լրագրողներով միկրոավտոբուսը հրետակոծության տակ է հայտնվել

Արցախում ռուս եւ հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսը հրետակոծության տակ է հայտնվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իր թղթակցին: Հաղորդվում է, որ տուժածներ չկան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի