17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

Հրատապ

Բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ պատերազմը. Մանվել Գրիգորյանը մեկնում է Արցախ

«Միանալով Արցախի նախագահի ու ժողովրդի կոչին` դիմում եմ բոլոր կամավորներին՝ քաղաքացիական ու նախկին զինվորականներին, ազատամարտն ու Ապրիլյան քառօրյան հաղթած հայ ազգի բոլոր զավակներին: Բոլորիդ, ովքեր թշնամու սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրվանից կազմ ու պատրաստ սպասում եք: Այլևս ժամն է՝ մեկնելու առաջնագիծ, բոլորս ի զեն՝ մղելու մեր սուրբ պատերազմը: Ես, անձամբ ոտքի եմ կանգնած այս պահին՝ […]

Հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հակառակորդին հզոր հարված է հասցվել», «Հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրհատեխնիկա է ոչնչացվել», «Հրետանավորներ ես ձեր կյանքին մեռնեմ»։

ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը. ՊՆ

ԱՀ պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել այսօր հակառակորդի ձենարկած լայնածավալ հարձակումը։ Ուղղություններից մեկով մեր ուժերը հակահարձակման են անցել։ Մնացած թևերում պաշտպանական ծանր մարտեր են ընթանում։

Չափազանց հրատապ․ Ադրբեջանն այժմ օգտագործում է հեռահար խոցման հրթիռներ․ ՀՀ ՄԻՊ

Չափազանց հրատապ. Ադրբեջանն այժմ օգտագործում է հեռահար խոցման հրթիռներ: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը: «Սաստկացնում է քաղաքացիական կենտրոնների թիրախավորումն ու ոչնչացումը՝ մարդասիրական և բնապահպանական ենթակառուցվածքներին լուրջ վնաս հասցնելու ջանքեր գործադրելով։ Պաշտոնապես հաստատված է Հայաստանի և Ղարաբաղի/Արցախի կողմից»,-ասված է հայտարարությունում:

Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «2020 թ. սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծել են ագրեսիվ պատերազմ։ Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակումը Արցախի Հանրապետության վրա ուղեկցվում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի, ինչպես նաև […]

Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը «չափազանց կարևոր» լուր է հաղորդել։ «Ադրբեջանը հեռահար խոցման միջոցներով անցել է քաղաքացիական այն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որոնք կարող են նաև բնապահպանական աղետ առաջացնել», – հայտնել է Հովհաննիսյանը։

Մեկ օրում կորոնավիրուսի վարակման 543 նոր դեպք է գրանցվել, 7 մահ

Հայաստանում հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 543 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 51925 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 303707, վերջին մեկ օրում` 3482 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 6068 պացիենտ, վերջին մեկ […]

Կորոնավիրուսից գիշերը մահացել է Արտակ Մովսիսյանը

Կորոնավիրուսից այս գիշեր մահացել է պատմաբան Արտակ Մովսիսյանը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը: «Մեր ընկեր, հայ մեծ պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանը գիշերը մահացել է … Մահվան պատճառը՝ covid-19»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի