16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

Հրատապ

Տեղի ունեցողը հայրենազրկումից բացի, ժողովրդագրական աղետ է

Վերջին 50 օրերի ընթացքում տեղի ունեցած և դեռ շարունակվող իրադարձություններն ունեն ժողովրդագրական ուղիղ հետևանքներ. 1. Պատերազմի մեկնարկից սկսած, ինչպես 2 շաբաթ առաջ հանրայնացրել էր ՀՀ արտգործնախարարությունը, Արցախից ժամանակավորապես ՀՀ են տեղափոխվել առնվազն 90 հազար խաղաղ բնակիչներ։ Այժմ նրանց մի մասը վերադառնում է Արցախի` ռուս խաղաղապահների ներկայությամբ հատված, սակայն արդեն իսկ իրողություն է, որ թշնամու վերահսկողության […]

Փաշինյանը Արայիկ Հարությունյանին էլ ճանապարհեց

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար է նշանակվել։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահրամ Դումանյանին […]

Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը

Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը։ Բերդաշենը Մարտունու շրջանում է: Վեց գյուղերի ցանկում, որոնք պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, Բերդաշենը չկա: Ուստի Ադրբեջանի գործողությունները հակասում են Արցախում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններին: Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցիների մուտքն իրենց տարածքներ:

Կառավարությունը ոչինչ չի անում։ Գերեվարվածների և անհետ կորածների ուղիղ պատասխանատուն ՀՀ կառավարությունն է. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով: Այս մասին ասվում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ: Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ երկխոսություն […]

Իմքայլական պատգամավորները հրատապ վիզաների հարց են լուծում. Ուզում են հեռանալ ԱՄՆ. 3-ն արդեն հեռացել են Հայաստանից. Mediaport

«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում: Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան էջից: «Mediaport-ի՝ ԱԳՆ աղբյուրը հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության մեծ թվով պատգամավորներ հրատապ կերպով վիզաներ ստանալու գործընթաց են սկսել։ Հիմանական ուղղությունը, որտեղ ցանկանում են հայտնվել նրանք ԱՄՆ-ն է։ Մեզ հաջողվեց պարզել, որ իշխող մեծամասնության երեք պատգամավորներ արդեն հեռացել […]

Երեւանում մեկնարկում են անժամկետ հացադուլներ՝ պարտված վարչապետի հրաժարականի պահանջով /տեսանյութ/

Սիրելի հայրենակիցներ ի շարունակություն երեկվա գրառման։ Իբրեւ ՀՀ Քաղաքացի, որ – մտահոգ է այս վիճակի համար, – ապրում է անձնական, ազգային ողբերգություն, ՀՀ իշխանությունների ու հատկապես՝ վարչապետ Փաշինյանի վարած ապաշնորհ ու քայքայիչ գործունեության արդյունքում մեր Հայրենիքի մի կարեւոր հատվածի կորստյան պատճառով, – գիտակցելով, որ այս իշխանությունը, վարչապետ Փաշինյանը անկարող են երկրում կատարել փոփոխություններ, վարել բանակցություններ […]

«Քաբաբ առ քաբաբ» ետ բերելու խոստում տված ծաղրածուն մեր Հայրենիքը գյուղ առ գյուղ հանձնում է թշնամուն

«Քաբաբ առ քաբաբ» ետ բերելու խոստում տված ծաղրածուն մեր Հայրենիքը գյուղ առ գյուղ հանձնում է թշնամուն, իսկ քաբաբային խեղկատակության էքստատիկ «հաճույքից» կուրացած զանգվածի մի մասն այժմ համր է թշնամուն տրվող հայկական շեների ողբերգության հանդեպ։ Ցավալիորեն արդ ժամն է գոնե մտավոր մակարդակում սահմանելու մեր եզրագիծը՝ եզրագիծը քաբաբ կամ Հայրենիք ընտրողների միջև։ Գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Հայերը Շուշին կորցրել են ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով. Սեմյոն Պեգով /տեսանյութ/

Ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը իր WarGonzo նախագծի շրջանակում մանրամասներ է պատմել արցախյան պատերազմի մասին։ Անդրադառնալով Շուշիի անկման առեղծվածին` Պեգովն ասել է, որ ադրբեջանցիները Շուշին ռազմական ճանապարհով չեն վերցրել։ «Ես ձեզ վստահեցնում եմ, որ մինչև վերջին պահը, մինչև ԼՂ շուրջ եռակողմ հայտարարությունը, Շուշիում կային հայ զինվորներ։ Ըստ իմ հաշվարկների` մոտ 200 հայ զինվոր կար», – ասում է Պեգովը։ Պեգովի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի