06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանը Արայիկ Հարությունյանին էլ ճանապարհեց

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար է նշանակվել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»։

Վահրամ Դումանյան
Կրթություն
ԵՊՀ, Երեւան; ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա

Գիտական աստիճան
ֆ.մ.գ.դ. – «Երկրորդ կարգի ընդհանուր էլիպսական հավասարումների համար Դիրիխլեի խնդրի մասին», 2012, ԵՊՀ, ք. Երևան
ֆ.մ.գ.թ. – «Հիպերբոլական հավասարումների լուծումների հավասարաչափ քվազիասիմպտոտիկայի մասին», 1990, ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա

Աշխատանքային փորձ
ԵՊՀ, Երեւան; ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ, ք.Մոսկվա; Ս.Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոն, Վարշավա, Լեհաստան; Թրիերի համալսարան, Գերմանիա; Պադերբորնի համալսարան, Գերմանիա

Կարդացվող դասընթացներ
Դիֆերենցիալ հավասարումներ, Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներ, ֆունկցիոնալ անալիզ

Մասնակցությունը դրամաշնորհների
DAAD, Գերմանիա, 2003, 2006, 2011

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Մասնագիտական անդամակցություն
Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ, մասնագիտական խորհդի անդամ

Պարգևներ
ԵՊՀ ոսկե մեդալ, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ