Այս ցուցանակը Տավուշի մարզի Այգեպար համայնքում տեղադրվել է 2020թ.-ի ամռանը
Այս ցուցանակը Տավուշի մարզի Այգեպար համայնքում տեղադրվել է 2020թ.-ի ամռանը: Ուշադրություն ցուցանակի վերևի հատվածին:
Այս ցուցանակը Տավուշի մարզի Այգեպար համայնքում տեղադրվել է 2020թ.-ի ամռանը: Ուշադրություն ցուցանակի վերևի հատվածին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․ «Երեկ՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով փաստաթղթի հրապարակումից հետո, իշխանական բոլոր հնարավոր լրատվական խողովակներով մեծ հրճվանքով ներկայացվում էր, որ ըստ այդ նոր համաձայնության՝ կբացվի Հայաստանն Իրանի եւ Ռուսաստանի հետ կապող երկաթուղին։ Մինչդեռ, հայ ժողովուրդն այդ հանդիպումից ուներ ընդամենը մեկ առաջնային ակնկալիք` ռազմագերիների վերադարձման սեղմ ժամկետի վերաբերյալ […]
«Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հերթը Արման Բոշյանինն է։ Նա վերջին շրջանում մեկուսացել է, գրեթե չի շփվում թիմի հետ։ Թեեւ շատերի մոտ է ճամպրուկային տրամադրություն, սակայն խմբակցությունում նրանց պահում են շանտաժի եւ կոմպրոմատների միջոցով։ Այդ սեւ գործն անում են խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու Հայկ Սարգսյանը։ Պոտենցիալ լքողներին վախեցնում են՝ ասելով, թե անձնական բնույթի խայտառակ […]
Երբ մարդիկ պնդում էին, որ մեզ նոր «բանակցող» է հարկավոր, քանի որ պարտված վարչապետը ոչ միայն հոգեբանորեն է ընկճված ու անգործունակ, այլեւ չի կարող առաջիկա բանակցություններին մասնակցել եւ ինչ-որ հաջողություններ գրանցել, շատերը չէին հասկանում, թե դա ինչ է նշանակում։ Երեկ մենք ակնառու կերպով համոզվեցինք, որ Նիկոլ Փաշինյան վարչապետն այլեւս իրավահավասար անձ չէ Պուտինի եւ անգամ […]
Տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման՝ սահմանների բացման արդյունքում վտանգվելու է Հայաստանի տնտեսական անվտանգությունը։ Նման մտահոգություն NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նրա խոսքով՝ թուրքական, իսկ առաջիկայում արդեն ադրբեջանական ապրանքների մուտքը հայկական շուկա կանխելու եւ Հայաստանի տնտեսությունը թուրք–ադրբեջանական «ներդրումներից» զերծ պահելու նպատակով պետք է հնարավորինս շուտ դիտարկել […]
Փաշինյանը չկատարեց հերթական խոստումը. նա Ալիևի հետ այսօր հայտարարություն ստորագրեց՝ առաց գերիների և անհետ կորածների ճակատագրի մասին որևէ երաշխիք ստանալու: Մինչդեռ հունվարի 8-ի իր ֆեյսբուքյան գրառման մեջ Փաշինյանը որպես «առաջնահերթություն նշել էր գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակումը»: Իսկ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն էլ երեկ գրել էր. «Հայկական կողմի համար […]
Հրապարակվել է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ հայտարարության տեքստը: Ստորև՝ հայտարարության տեքստը՝ առանց կրճատումների: «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․ Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել: Այսօրվա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է շատ կարևոր և օգտակար, քանի որ կողմերը կարողացան համաձայնության գալ և համատեղ համաձայնագիր ստորագրել։ «Հանդիպման ժամանակ եզրակացության եկանք, որ եռակողմ համաձայնագրի դրույթները մեծ հաշվով պահպանվում են։»,–ասաց նա։ […]
«Մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, մենք պայմանավորվել ենք, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են»,-քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Հավելենք, որ ՌԴ նախագահը հաղորդեց, որ Ալիևն ու Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել։






























