14 Մարտի, Saturday, 2026
KFC

Հրատապ

ՀՀԿ-ն մերժել է «Լուսավոր Հայաստանի» հրավերը ․ Առավոտ

Ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ: Նախագծով, փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Փաստահավաք խումբը ընդհանուր առմամբ կազմված […]

Իշխանական քարոզչական մեքենան ակտիվորեն շրջանառում է այն թեզը, թե հայ գերիների հարցը բաց է մնացել, քանի որ, կոպիտ ասած, «Պուտինը չի ցանկացել»․ Փաստ

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ հանդիպումը։ Թեեւ ՀՀ իշխանությունները վստահեցնում էին, թե Մոսկվայում եռակողմ հանդիպմանը չի նախատեսվում փաստաթղթի ստորագրում, փաստաթուղթ, այնուամենայնիվ, ստորագրվեց։ Բացի այն, որ ստորագրված հայտարարությունում հայկական շահերից բխող ոչ մի դրույթ չկար, մի բան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցն իրեն չի հաջողվել լուծել։ Այսինքն, ունենք մի […]

Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների խոշտանգելու, արյունը խմելու կոչերով. ՄԻՊ

Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի: Բոլոր ապացույցները արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն […]

Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն․ Razm.info

Ավետիսյան Գուրգեն Միքայելի (ծնված՝ 2001թ․, Աշտարակում, 2019–ի ամառային զորակոչ), զոհվել է նոյեմբերի 9-ին, ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ երկու անգամ վիրավորվել է։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։ Կոծինյան Հովիկ Սերգոյի (կամավորական) և նրա որդի, ժամկետային զինծառայող Կոծինյան Սերգո Հովիկի, զոհվել են Շուշիում, մի քանի օրվա տարբերությամբ։ Նրանց մահվան մասին հայտնի է […]

ՌԴ ԱԳՆ-ն դարձյալ հերքում է Նիկոլ Փաշինյանին

Ռուսասաստանի Արտաքին Գործերի նախարարությունը հերթական անհգամ հերքում է Նիկոլ Փաշինյանին: Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի առաջարկել Արցախի յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին առանց Արցախի կարգավիճակի հստակեցման: «Պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»,-նշել է դիվանագետը։

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին

Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Պուտինը իր գործընկերոջը տեղեկացրել է  հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Թուրքիայի նախագահի հետ զրույցում Պուտինը նշել է, որ մոսկովյան հանդիպման գլխավոր արդյունքը Ադրբեջանի և Հայաստանի […]

Գազի եւ էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ, վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված, հանրապետության տարածքում հունվարի 14-ին ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող գազի և էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ։ Հայցում ենք սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն աշխատանքները նախանշված ժամկետում ավարտելու ուղղությամբ։  

Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի