15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրատապ

Զանգելանից 14 զինծառայողի աճյուն է դուրս բերվել

Արցախի փրկարարները հունվարի 11-ին որոնողական աշխատանքներ են իրականացնում մարտական գործողությունների՝ Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Մարտունու, Հադրութի, Մեխակավանի (Ջաբրայիլ), Որոտանի (Կուբաթլու) հատվածներում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը՝ հավելելով, որ բոլոր վայրերում միաժամանակ աշխատելու են հնարավոր թաքնվածներին որոնող խմբեր: «Նախօրեին որոնողական խմբերը […]

Նիկոլ Փաշինյանն 1 միլիարդ 150 հազար դոլարի վարկի փաստաթուղթ է ստորագրելու՝ պատերազմի օրերին ՌԴ-ից Հայատանին մատակարարված զենքի դիմաց․ աղբյուր

Այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական պարտքը ավելանացնելու է ևս 1 միլիարդ 150 հազար դոլարով, որը այն զինատեսակների գումարներ է, որոնք Ռուսաստանը Հայաստանին է մատակարարել պատերազմի օրերին: Հայաստանի ղեկավարությունն անգամ չի բանակցել, որ խայտառակ պարտությունից ու կապիտուլյացիայից հետո օգնությունը ձևակերպվի անհատույց՝ առանց նոր վարկային բեռ դնելու ժողովրդի ուսերին: Mediaport-ին նաև հայտնի դարձավ, որ Փաշինյանը Մոսկվա է […]

Նիկոլ Փաշինյանը օդանավակայան է հասել 500 ոստիկանների ուղեկցությամբ

Նիկոլ Փաշինյանը օդանավակայան է հասել 500 ոստիկանների ուղեկցությամբ Օդանավակայան շտապող բազմաթիվ քաղաքացիներ ժամանակին տեղ չեն հասել՝ Փաշինյանի ճանապարհը բացելու համար իրականացված «ոստիկանական բեսպրեդելի» պատճառով: 500-ի հասնող ոստիկանների և հատուկ ջոկատայինների կողմից այսօր վաղ առավոտից փակ են եղել օդանավակայան տանող ճապարհները, ինչի պատճառով բազմաթիվ քաղաքացիներ կամ ուշացել են թռիչքից կամ ստիպված են եղել հետ գնալ:

Հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար

Վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ դասարանների համար։ Այսինքն՝ առաջին և երկրորդ դասարանցիները նույնպես դասի են հունվարի 11-ից։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի ծնողներ, սովորողներ, ուսուցիչներ, Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, վաղվանից՝ հունվարի 11-ից, ուսումնական գործընթացը սկսվում է բոլոր՝ 1-12-րդ […]

Օնիկ Գասպարյանը պետք է կողմնորոշվի՝ ինքը ծառայում է Հայաստանի՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանին

Հունվարի 11-ին Մոսկվայում արձանագրվելու է հերթական «նոյեմբերի 9», այսինքն՝ լինելու է հերթական խայտառակությունն ու մեր կապիտուլյացիան: Այս մասին գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։  «Նիկոլը Մոսկվա է մեկնում Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար՝ այն հաշվարկով, որ դա կօգնի իրեն պահել վարչապետի աթոռը: Դա նշանակում է, որ Մոսկվան մենակ է մնալու հայկական շահերի պաշտպանության […]

Դատապարտելի է գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու քաղաքականացնելը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը: Դա կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները: Այս մասին ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրությունում: «ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին […]

Հայաստանի, ներառյալ՝ Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի շահերին դեմ, ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ կայացված համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է․ ՀՅԴ բյուրո

Հայաստանի, ներառյալ՝ Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի շահերին դեմ, ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ կայացված համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է, որովհետև ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձը վերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, ինչպես և կորցրել է իր քաղաքական օրինականությունը, ասված է մոսկովյան հանդիպումին ընդառաջ ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարության մեջ: «2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված […]

Փաշինյանի շարասյունն անարգել գնաց «Զվարթնոց». ոստիկանությունը փակել էր բոլոր ճանապարհները քաղաքացիների համար /տեսանյութ/

Այսօր Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Նիկոլ Փաշինյանի,ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Ընդդիմության ներկակացուցիչները երեկ գրառումներով հայտնել են, որ այսօր առավոտյան ժամը ութին լինելու են «Զվարթնոց» oդանակավակայանում` թույլ չտալու Փաշինյանի ուղևորությունը Մոսկվա։ Tert.am-ի թղթակիցը հայտնում է,որ ժամը յոթի դրությամբ օդանավակայան տանող ճանապարհները,սկսած` Իսակովի պողոտայից, ոստիկանության ծառայողները փակել են և անհնարին […]

Տիգրանաշենը 5 օրվա ընթացքում հանձնվելու է Ադրբեջանին. Mediaport

Mediaport-ը երեկ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները երեկ գաղտնի հանդիպել են նախիջևանում: Տելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են նախապատրաստվող հերթական դավադրության մասին․ մասնավորապես, CNN Turk-ի նախիջևանյան աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնի հանդիպում, որի ժամանակ համաձայնություն է […]

«Սահմանը ոչ թե պետք սահմանազատվի «սարի գագաթից X կմ դեպի հյուսիս-արևելք ու հետո X կմ հարավ-արևմուտք մինչև եսիմինչ ձորակը», ինչպես մինչև հիմա է կատարվել, այլ ի սկզբանե ֆիքսենք կոորդինատներով»

Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) մասին խոսում են շատերը։ Կադաստրի ու քարտեզագրման գրեթե բոլոր անկախ փորձագետները տարբեր հարթակներից հուշում են խնդիրների մասին (մի քանիսը տես մեկնաբանություններում)։ Իրականում մեծ ծավալի մանիպուլյատիվ հայտարարություններով փորձ է արվում շեղել հանրային կարծիքն իրական խնդիրներից։ Իշխանությունները, իսկ ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի