13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից. Ոստիկանության սպաների հայտարարությունը

Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիներ Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից  ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին: Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձին գլխավոր շտաբի,  կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը: Հարգելի կոլեգաներ Այս պահին դուք եք մնացել այն միակ պատվարը, որի թիկունքում է պատսպարվել գլխավոր ստահակը: Ժամանակն է՝ գիտակցեք ձեր պատմական […]

Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից. ԱՂԲՅՈւՐ

 ԱԱԾ օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցներից ձեռքից հավաքել են հեռախոսներն ու անձնական իրերը։ Mediaport-ի ԱԱԾ աղբյուրի փոխանցմամբ՝ թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, քանի որ իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը պլանավորում է փախչել Հայաստանից։ ԱԱԾ աշխատակիցների անձնական իրերն էլ հավաքել են տեղեկատվության արտահոսքը կանխելու համար։

Կոչ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում մեր զորակցությունը հայտնելու մեր Հայոց Բանակին

Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։ Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր […]

Կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի. ԲՀԿ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրուրդը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին  ՀՀ Զինված ուժերի և  Գլխավոր շտաբի հայտարարությունը  բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը  չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում  չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, […]

Պետական աշխատողները աշխատանքից ազատման դիմումներ են գրում՝ հրաժարվելով աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ բախումներ հրահրելու փորձերին

«Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Մարդահավաքի գործին լծվել են «քայլող» պատգամավորները, նախարարներն ու մարզպետները: Նրանք պետական գերատեսչությունների աշխատակիցներին ստիպում են «իջնել հրապարակ»: Past.am-ի տեղեկություններով, սակայն, նախարարություններում բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրում՝ հրաժարվելով աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ բախումներ հրահրելու փորձերին»:  

ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը գրել է․ «ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ, քանի որ ստեղծված իրավիճակում նրանց կողմից վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնելը չի պարունակում ռազմական հեղաշրջման փորձին ներհատուկ հանցագործության, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված որևէ հանցակազմի տարր»։    

Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում․ ՄԻՊ

Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:   Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում: Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում: Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն […]

Ժողովուրդ, արնախումը կանչում է քո արյունը թափելու… ինչպես 5000 էրեխեքինը

֊Ժողովո՝ւրդ՝ ֊ՉԳՆԱ՝Ս հրապարակ. ֊Արնախումը կանչում է քո արյունը թափելու… ինչպես 5000 էրեխեքինը. ֊Նա առանց արյան չի գնալու… ֊Մի դարձիր նրա զոհը՝ ֊Ժողովու՝րդս…. #Ա_նա_պասլեդոկ_յա_սկաժու #Սիկտիր_մարդակեր_սատանա   Կարմեն Դավթյան   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի