13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Հրատապ

Oնիկ Գասպարյանը հրաժարվել է գնալ կառավարություն՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման

Կառավարությունից կապ են հաստատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ՝ հայտնելով, որ Փաշինյանը խնդրում է, որպեսզի նա առավոտյան ժամը 9-ին ներկայանա կառավարություն՝ իր հետ հանդիպման։   Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանը մերժել է՝ ասելով. «Իրեն փոխանցեք, որ ես ԳՇ-ում եմ՝ իմ աշխատավայրում, պետք եմ, թող ինքը գա»։

Ձախողվածները պետք է հեռանան․ նախկին մարզպետը միանում է Փաշինյանի հրաժարականի կոչին․ Հրապարակ

2020 թվականի նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտո­նից հրաժարական տված Հունան Պողոսյանին երեկ հանդի­պեցինք Տերյան փողոցում՝ դեպի Ազատության հրապարակ քայլելիս: Գնում Էր մասնակցելու ընդդիմության հավաքին՝ Նիկոլ Փաշինյանի հրա­ժարականի պահանջով: Հիշեցնենք, որ Հունան Պողոսյանը ժամանակին մասնակցում էր Նիկոլ Փաշինյա­նի հանրահավաքներին և անգամ «դըմփ-դըմփ-հու» էր բղավում: Նրան հարցրինք՝ ինչ կարծիքի է ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Ես հանրային համերաշխության կոչ […]

Պատահական չէ, որ մարտնչող տգիտության և դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաև զինվորականները․ Առավոտ

Պետական պաշտոնյան, այդ թվում՝ պետության ղեկավարը, չի կարող ամեն ինչ իմանալ, բայց նա պետք է այնքան ողջամիտ լինի, որ կարողանա առաջնորդվել ոչ թե սեփական քմահաճույքներով, այլ մասնագետների կարծիքով: Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության, իրավագիտության, անվտանգության, ռազմական ոլորտներին տիրապետում է զուտ լրագրողական մակարդակով և կարող է այդ թեմաներով հետաքրքիր, հարուստ համեմատություններով և սուր հարցադրումներով հոդվածներ […]

Նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը․ Հրապարակ

Երեկ ԶՈւ 41 հրամանատարներ հանդես եկան հայտարարությամբ․ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները․․․ անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԶՈւ-ն պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ […]

Ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք․ «Հայրենիքի փրկության շարժում»

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք։ Բաղրամյան պողոտայում գիշերն անցել է խաղաղ ու աշխատանքային մթնոլորտում։ Մարդկանց եռուզեռը չէր դադարում մինչև ուշ գիշեր։ Վաղ առավոտյան այստեղ էր Վազգեն Մանուկյանը, այստեղ են Շարժման ներկայացուցիչները։ Քաղաքացիները նույնպես շարունակում են հավաքվել Ազգային ժողովի դիմաց։ Հորդորում ենք բոլորին ժամը 13։00-ին լինել այստեղ։  

Արարատ Միրզոյանը բավական դժգոհ հեռացել է․ Հրապարակ

ԶՈւ ԳՇ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվել, արագ կանչել մերձավոր թիմակիցներին․ Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Վահագն Հովակիմյան, ասել է, որ եթե իրավիճակը կտրուկ սրվի, հնարավոր է երկրում պարետային ժամ մտցնենք, գնացեք պատրաստեք նախագիծը։ Պատմեցին, որ Միրզոյանը հեռացել է բավականին դժգոհ, թեեւ չի բարձրաձայնել։ Ուշագրավ է, որ երեկ նա չերեւաց հրապարակի հանրահավաքում։ […]

Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրել Երևանի օդային տարածքում. Հրապարակ

Երեկ, կեսօրից հետո Երեւանի օդում ինքնաթիռներ երեւացին։ Մարդկանց թվաց, թե նորից Նիկոլ Փաշինյանն է ինքնաթիռները բարձրացրել, որ վախի ու տագնապի մթնոլորտ ստեղծի երկրում։  Սակայն քիչ անց այդ ինքնաթիռները պտտվեցին Ազատության հրապարակի վրայով եւ թեւերն օդում շարժեցին՝ ավիացիայում սա ողջունելու նշանն է։ Պարզվեց, քանի որ զինուժի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները միացել են ԳՇ հայտարարությանը եւ պահանջում են […]

Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է

Անկախ այն հանգամանքից, թե իշխանությունը ինչպես կարձագանքի կամ ինչ միջոցների կդիմի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, արդեն փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը զուտ ժամանակի հարց է։ Այս հրամայականն արդեն բխում է բոլորի շահերից՝ անկախ նրանից, թե մեզանից յուրաքանչյուրն այս ամենը գիտակցում է՞, թե՞ ոչ։ Ճնշումների, կոմպրոմատների, ձերբակալությունների միջոցով իշխանությունը որևէ խնդիր չի կարող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի