Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից. Ոստիկանության սպաների հայտարարությունը
Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիներ
Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին:
Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձին գլխավոր շտաբի, կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը:
Հարգելի կոլեգաներ
Այս պահին դուք եք մնացել այն միակ պատվարը, որի թիկունքում է պատսպարվել գլխավոր ստահակը: Ժամանակն է՝ գիտակցեք ձեր պատմական հնարավորությունը, թոթափեք կույր հնազանդությունը ու չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ու խեղկատակ ղեկավարների հրամանները: Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով ոտիկանության ծառայողի ձեր պատիվն ու արժանապատվությունը: Դրանով դուք կկանխեք արյունահեղությունը, որին ձգտում է գլխավոր պետական դավաճանը: Նա դեռ չի հագեցել հինգ հազարից ավելի մեր զավակների արյունից:
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Գագիկ Համբարձումյան
Ոստիկանության գեներալ-մայոր, Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան